Քանի որ մեր երկրի զբոսաշրջության ոլորտը տարվա սկզբից կորուստներ է կրում, իսկ հյուրերի հոսքը կրճատվում է, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն որոշել է շեշտը գինեգործության վրա դնել։ Սեպտեմբերի 11-ից 13-ը տեղի կունենա գինու զբոսաշրջության 8-րդ Համաշխարհային համաժողովը, որի շրջանակներում սպասվում են 36 երկրների 100 գինեգործներ։
Նշվում է, որ միջոցառման նպատակը որպես գինեգործության անկյուն Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է տարբեր երկրների զբոսաշրջիկների համար։ Գինու համաժողովի մասնակիցների շարքում սպասվում են Պորտուգալիայի, Արգենտինայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Աֆրիկյան երկրների և այլ տարածաշրջանների ներկայացուցիչները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան