Date
Վերջին գրառումները

Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկի կենտրոնում

Երկրի ղեկավարությունը շարունակում է հանձնել հայկական հողերը` թաքնվելով սահմանների դելիմիտացիայի մասին խոսակցություններով և սպառնալով պատերազմով։ Իսկ չէ որ, եթե մտածենք, արդյո՞ք դելիմիտացված սահմանները պոտենցիալ ագրեսորի համար կարող են արգելք լինել։ 1975 թվականին համարյա ամբողջ Եվրոպան, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Կանադան ստորագրել են Հելսինկիի համաձայնագրերը, որոնք այն ժամանակ սառը պատերազմի ժամանակաշրջանի լարվածության թուլացման կարևոր քայլ դարձան և հռչակեցին ազգային սահմանների աներերությունն ու տարածքային ամբողջականության հարգումը։ Բայց համարյա միանգամից արևմտյան և կոալիցիայի երկրները սկսեցին երկրների սահմանները իրենց շահերով փոփոխել։ ԵԱՀԿ-ն չկարողացավ Եվրոպայի անվտանգության ապահովման կարևոր իր գործառույթը իրականացնել։ Վերջնականապես «աներեր սահմանների» հելսինկյան սկզբունքները ոչնչացվեցին արևմտյան երկրների, ԵԱՀԿ անդամների կողմից Կոսովոյի ճանաչումից հետո, որը կազմավորվեց Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիայից հետո։ Ներկա իրավիճակում, ակնհայտ է, խաղաղության նոր կոնցեպտ է պահանջվում։

Արևմտյան կառույցների դեստրուկտիվ ազդեցությունը մենք նաև մեզ վրա ենք զգում։ Մեր երկրին շատ մեծ ուշադրություն է դարձնում Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը, ով օրերս Երևան է ժամանել։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական երկխոսության եզրափակիչ նիստին նա հայտարարել է. «Մենք աջակցում ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման, Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով տնտեսական հնարավորությունների ընդլայնման ջանքերին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության դեպքում այդ հնարավորությունները կընդլայնվեն»։ Փաստացի ամերիկացի պաշտոնյան խոստովանել է, որ ԱՄՆ-ն պնդում է մեր Սյունիքի միջոցով թուրքական միջանցքը բացելու վրա։ Հիշեցնենք, որ Բաքուն և Անկարան վաղուց են առաջ տանում միջանցքի մասին միտքը և դրա հատուկ կարգավիճակ են պահանջում։

Այս արտահայտությունների և բողոքի ակցիաների թեժ պահին ամերիկացիների հայտնվելու ֆոնին պարզ է դառնում, որ Արևմուտքը ամբողջությամբ վերահսկում է մեր երկրի ներքին քաղաքական իրավիճակը։ Փաստացի ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վերահսկում են Հայաստանի անկման և վերջնական ոչնչացման գործընթացը։

Այսօր Հայաստանի գործող իշխանությունները մեր երկիրը վերածել են աշխարհաքաղաքական ուժերի առճակատման հարթակի։ Եվ այդ իրավիճակը կշարունակվի մինչև տխուր ավարտը քանի դեռ չկան ուրիշ երկրների գործերին խառնվելու զսպման գործող մեխանիզմներ։ Նմանատիպ խաղաղության կոնցեպտ, «Հելսինկի-2» կարող էին դառնալ երկրների միջև նոր պայմանավորվածությունները։ Իսկ նոր աշխարհաքաղաքական կարգի կազմավորման առիթ կարող են դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման ստամբուլյան համաձայնագրերը, որոնց մասին բազմիցս խոսվել է ԶԼՄ-ներում։

Իսկ մինչ այդ Արևմուտքը Հայաստանը ընկալում է որպես իր աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ պայքարելու հարթակ և մեր երկիրը իր շահերով է օգտագործում։ Ակնհայտ է, որ միայն այն բանից հետո, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները կպայմանավորվեն եվրասիական և ընդհանուր առմամբ գլոբալ անվտանգության նոր կոնցեպտի վերաբերյալ, մենք կարող ենք լրջորեն խոսել մեր երկրի խաղաղության մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև