Հայաստանի Անվտանգության խորհրդի ասող-խոսող քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ Երևանը Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում: Կարևորագույն էներգաօբյեկտը կկառուցվի ԱՄՆ-ի ձևաչափերով։ Դա նշանակում է, որ «Ռոսէներգոատոմի» կողմից պատշաճ սպասարկվող Մեծամորի ԱԷԿ-ը մի քանի տասնյակ տարիների հեռանկարում կփակվի։ Դա ԱՄՆ-ի գերխնդիրն է՝ խզել բարձր տեխնոլոգիական գործընկերությունը ռուսական ատոմային հսկայի հետ, որն աշխատում է ամբողջ աշխարհում
Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար։ Հերթական անգամ երկիրն օգտագործում են որպես էներգետիկ դոնոր, իսկ նրա ռեսուրսները կշահագործեն արևմտյան կորպորացիաները։ Ամերիկյան մոդուլային ատոմակայանները և դրանցում օգտագործվող վառելիքն անվտանգ չեն։ Փոխարենը՝ պետական գույքի, այդ թվում ՝ գործող ԱԷԿ-ի սեփականաշնորհման սխեմաները գործող իշխանության համար ո՛չ միայն հուսալի են, այլև շահավետ։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ այսպես կոչված վաշինգտոնյան «արտադրության» մոդուլային ատոմակայանները գոյություն ունեն միմիայն թղթի վրա: Շա՜տ հարմար է Հայաստանն օգտագործել որպես խաղաղ ատոմային տեխնոլոգիաների փորձարկման դաշտ։
2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը Մեծամորի ԱԷԿ-ի կատարելագործման վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին։ Ատոմակայանը կարող է աշխատել ընդհուպ մինչև 2036 թվականը։ Ռուսաստանը դրա համար հատկացրել է մոտ 190 մլն դոլար։ Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է նման ներդրումներ կատարելուն։ Իհարկե՜ ոչ։ Նրանց համար ավելի կարեւոր է Երևանին «հագցնել» իրենց ատոմա-ուրանային ասեղին, որը հայերի համար շատ ավելի թանկ կարժենա, ինչն էլ նշանակում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սարերի ետևում չէ։ Արևմուտքի հետ Փաշինյանի բարեկամության համար հայ ժողովուրդը ստիպված է լինելու իր գրպանից վճարել։
Էներգետիկայի թեմայից անմասն չմնաց նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը: Այնքան էլ պարզ չէ՝ նա պատահաբա՞ր լեզվի սայթաքում տվեց, թե, այնուամենայնիվ, հասարակության մտորման և ընկալման համար գիտակցաբար նոր տեղեկատվություն նետեց դաշտ: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է նվազեցնի մեկ երկրից կախվածությունը։ Ինչպես վստահեցնում է Եղոյանը՝ Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանի ատոմային ոլորտի զարգացմանը։ Եվ պնդում է, որ դա հե՜նց եվրաինտեգրումն է, որ կա։ Այլ կերպ ասած՝ եվրոպացիները մեզ ասում են. «Թողե՛ք մեզ ձեր էներգետիկ շուկա, ազատվե՛ք Ռուսաստանի հետ ԱԷԿ-ի պայմանագրերից, մենք կաջակցենք ձեր ատոմային ոլորտին (անհասկանալի է, թե ինչպես) և կհամարենք, որ դուք եվրաինտեգրվել եք»։
Ամենազարմանալին այն է, որ ոչ վաղ անցյալում Մեծամորի ԱԷԿ-ը Փաշինյանի համար Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշն ու էներգետիկ անվտանգության հենասյունն էր, ինչպես նա հայտարարեց մարտին Բրյուսելում կայացած ատոմային էներգիայի գագաթնաժողովի։ Ուրեմն ինչո՞ւ է անհրաժեշտ ամերիկյան ատոմային նախագիծը: Ո՞ւմ կողմից է այն պարտադրվել հայկական իշխանությանը։ Պարզվում է ՝ հետքերը տանում են դեպի խառը հարևաններ՝ Թուրքիա և Ադրբեջան։ Անկարան արդեն դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով փակել գործող ԱԷԿ-ը, Բաքուն էլ նման գործողություններ է պահանջել միջազգային իրավապաշտպաններից։ Ինչո՞ւ են Փաշինյանն ու Գրիգորյանը գնում հակահայ ուժերի հետևից և շտապում կատարել նրանց ակնհայտ ապակառուցողական որոշումները․ հռետորակա՜ն հարց է ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան