Հայ գրոսմայստերները շարունակում են մրցանակներ նվաճել։ Շվեյցարիայում Հայկ Մարտիրոսյանը դարձել է արագ շախմատի միջազգային Biel Chess Festival 2024 մրցաշարի հաղթող, իսկ ևս 4 մեդալ մեր երկրի ներկայացուցիչները ստացել են Վրաստանում Batumi Municipality Cup-ի շրջանակներում։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան Batumi Municipality Cup 8-րդ միջազգային փառատոնին բլից մրցաշարում հաղթել է Էրիկ Գասպարյանը, իսկ Սարգիս Արայի Մանուկյանը դարձել է երրորդը։ Մանվել Առաքելյանը հաղթել է մինչև 14 տարեկանների մրցաշարում, իսկ աղջիկների շրջանում արծաթ է նվաճել Պոլինա Կոբակը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան