Հայաստանի Զինված ուժերը Եվրամիությունից 10 մլն € կստանան երկրի ԶՈՒ նյութատեխնիկական պոտենցիալը ամրապնդելու համար։
Հայտնվում է, որ «ձեռնարկված միջոցները թույլ կտան կազմակերպել վրանային ճամբար գումարտակի չափի ստորաբաժանման համար»։ Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը արդեն իր անսահման երախտագիտությունն է հայտնել Եվրոմիությանը երկրի պաշտպանունակության ամրապնդման համար։ Երևի, նա կարծում է, որ 10 մլն €-ի չափով ողորմությունը կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Կամ իր արևմտյան տերերի հետ միասին պաշտպանության նախարարը մեր երկրի բնակչությանը համարում է լրիվ ապուշ։ Չէ որ այլ կերպ չես բացատրի, թե ինչու է վրանների գնումը ներկայացվում որպես կարևոր քայլ պաշտպանունակության բարձրացման գործում։ Դա պաշտպանական գծերի կամ բունկերների կառուցում չէ, ինժեներական կամ զրահապատ տեխնիկայի գնում չէ։ Դա ուղղակի՜ բրեզենտ է հիմնակմախքի վրա։
Հավանության արժանացած գումարի չնչին լինելը հասկանալու համար նշենք, որ Հայաստանի Կառավարությունը այս տարվա հունիսին իր դեսպանատան համար Փարիզում 23 մլն € արժողությամբ շենք է գնել. այդ գումարը ավելի քան երկու անգամ ավել է եվրոպական գործընկերների ուղարկած գումարից։
Զարմանալի չէ, որ կառավարական մեդիաները սկսեցին տարածել այդ նորությունը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի լիբերալիզացման երկխոսություն սկսելու մասին հաղորդումների ֆոնին։ Համապատասխան դիմում է հրապարակել Եվրոպայի Խորհուրդը։ Թվում է թե, ի՞նչ վատ բան կա ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի մեջ։ Եվ ընդհանրապես, պետք է ամեն կերպ ինտեգրվել այդ կազմակերպությանը, իսկ ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի հետ կապերը խզել։ Չէ որ մեր ասֆալտագործները կարող են աշխատանքի մեկնել ոչ միայն Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, այլ նաև Փարիզ ու Մադրիդ։ Հայկական կոնյակը անհամբեր սպասում են Մարսելում և Լիոնում, իսկ ծիրանը կարելի կլինի բեռնատարներով միանգամից ուղարկել Բեռլին ու Լիսաբոն։ Էլ չենք խոսում հազարավոր հպարտ քաղաքացիների մասին, որոնք այնքան գոհ են փաշինյանական Հայաստանի կյանքով, որ առանց վիզայի ռեժիմի դեպքում անհապաղ կարտագաղթեն Եվրոպա…
Իսկ եթե լուրջ, անգամ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի լիբերալիզացման որոշման դեպքում այդ բանակցությունները կարող են տարիներով ձգձգվել։ Օրինակ, այդ նույն գործընթացները Մոլդովայում տևել է երեք տարի, Վրաստանում՝ հինգ տարի, Թուրքիայում՝ ավելի քան ութ, Ուկրաինայում՝ ինը։ Եվ եթե Եվրահանձնաժողովին ինչ-որ բան դուր չգա, օրինակ, ԼԳԲՏ-միությունների իրավունքների ոտնահարում կամ ցանկացած ընդունված օրենք, գործընթացը կանգ կառնի ու վերջ, այն ինչ արվել է եվրաինտեգրման համար, կզրոյացվի։ Ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի հետ։
Պատմելով մեզ ԵՄ-ի իդեալների մասին և Եվրոմիության կազմում լավ կյանքի պատկեր նկարագրելով՝ Հայաստանի ղեկավարությունը Փաշինյանի գլխավորությամբ տանում է մեզ ամբողջական կախվածության եվրոպական պաշտոնյաներից։ Ինքնիշխան պետության ուղղությամբ բնակիչների կողմից կատարված ամենափոքր քայլի դեպքում Եվրոմիության ներկայացուցիչները կսպառնան մեզ վիզաներով և ԵՄ-ի կազմի մեջ մտնելով։
Եվ վերջում։
Եվրամիությունը Հայաստանի վերաբերյալ «բեկումնային» որոշումների հետ զուգահեռ Բաքվի հետ Ուկրաինայով դեպի Եվրոպա ադրբեջանական նավթի մատակարարման երկխոսություն է սկսել։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները «հերթ են կանգնել» թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գնման համար։ Երևի ավելորդ է հիշեցնել, որ այդ երկու դեպքում էլ Եվրոպան զգալի եկամուտ է ապահովում Ադրբեջանի և Թուրքիայի բյուջեների համար։ Եթե պատկերավոր ասենք, ապա Արևմուտքը կոնֆետ է վերցրել, դրա վառ թուղթը գցել է Հայաստանին, իսկ կոնֆետը բաժանել է Ալիևի և Էրդողանի միջև։ Եվ մինչ մենք ուրախանում ենք սիրուն թղթով, չենք նկատում, թե ինչպես են մյուսները ստանում իրական շահն ու աջակցությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Այ ձեր ցավը տանեմ մենք հասարակ քաղաքացիներս դա տեսնում ենք մեր ձեռքին ինչկա դուք մայրաքաղաքում կազմակերպեք տարեք երկիրը ճիշտ ուղղությամբ Փաշինյանը կարողացավ մի ողջ ազգի ուղեղ լվանալ վախտին չկանխեցիք հիմա մենք մարզերում ինչ կարող ենք անել
Ցավալի է,բայց արդեն բոլորը հասկանում են,որ մեր նավը փոթորկած ծովում մնացել է առանցել է առանց նավաստի։Դա կատարվել է մեր մեղքով,երբ նիկոլ անունով ստահակին երկրորդ անգամ վարչապետի պաշտոն վստահեցինք։Հիմա ուշ է։նրա հասցրած վնասներն անդառնալի են և միայն աստծո հրաշքը կարող է փրկել մեր երկիրը կործանումից։