Date
Վերջին գրառումները

Հիվանդ գլխից` առողջին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մեղադրական հայտարարություններ է պոռթկացել: Նրանից` ինչպես ժանգոտած կոյուղու խողովակից, բոլոր ուղղություններով դուրս է թափվում բանավոր լուծը։ «Ես պնդում եմ, որ Ռուսաստանը մեզնից խլել է Լեռնային Ղարաբաղը»,- սա Արմեն Գրիգորյանի բառացի հայտարարությունն է։ Նա ասում է. «Ռուսաստանը եկավ, մեզնից վերցրեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, հետո գնաց, սա է ողջ իրականությունը»։

Ո’չ, Արմեն: Ձեր քաղաքական անկարողությունը, Նիկոլ Փաշինյանի ստախոս լեզուն, որը ժամանակին հայտարարել էր «Արցախը Հայաստան է, վերջ», Հայաստանի ազգային շահերի համար պայքարելու ձեր դժկամությունը և, ընդհակառակը, ի վնաս պետականի՝ այլոց շահերին ծառայելու ձեր պատրաստակամությունը` ա՜յ սրանք են Արցախը կորցնելու իրական պատճառները։

Հանուն ինչի՞ անձամբ դո’ւ, Արմե՜ն, հանձնեցիր քո հայրենի Հադրութը։ Խիղճդ չի՞ տանջել, երբ 2022 թվականի աշնանը Պրահայում քո ղեկավարը ձեր սիրելի Մակրոնի «քավորությամբ» ստորագրեց Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ հանձնելու օգտին։ Ըստ քեզ՝ այդ ժամանակ Ռուսաստա՞նն է ստիպել Փաշինյանին հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի հետ միասին ճանաչելու մասին։ Ինչ-որ չենք հիշում, որ որևէ մեկը ՌԴ-ին  հրավիրել է այդ բանակցություններին։ Բայց մենք չենք մոռացել, որ հետագայում Նիկոլը, Ալեն Սիմոնյանը և քո մյուս համախոհները բազմիցս Արցախը ճանաչել են որպես ադրբեջանական տարածք:

Մեր խաբված ու ապակողմնորոշված հասարակությունն ամեն դեպքում չի տառապում հիշողության կորստից: Արմեն-էֆենդի’, քո ղեկավար Նիկոլը բառացիորեն վերջերս խորհրդարանում հիստերիայի մեջ էր ու հայտարարում էր, որ դեռ 2018թ-ին պիտի Արցախն ադրբեջանական ճանաչեր:

Ուրեմն ո՞ւմ ես դու խաբում: Դու ու քո գարդաշները պատրաստ չեք ընդունել սեփական սխալները, բայց պատրաստ եք անհաջողությունների մեջ մեղադրել ռուսներին, այլմոլորակայիններին, ինչ-որ մեկի «նավսը»` ցանկացածի՜ն: Դուք տզրուկների պես կպել եք ձեր աթոռներին ու կարծում եք, թե կարող եք մեր Հայրենիքը տնօրինել ձեր ուզածի պես: Բայց ձեզ այլևս ոչ ոք չի՜ հավատում:

Comments (1)

  • Յակոբ քունճեան

    Խորհրդարանում հիստերիայի մէջ ընկած նիկոկի հայտարարութիւնից վերջ
    (2018ին պիտ աէի ղարաբաղը պէտքէ տանք)
    նախադասությունը
    Հարուր հազարներով ժողովուրդ պիտ պահանջեր դավաճանի
    Հրաժարականը
    Անտարբեր ժողովուրդ ունենք դժբախտաբար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև