Երևանի քաղաքապետարանում հայտնել են, որ չնախատեսված տեղերում առևտրի և ծառայությունների մատուցման փաստով կազմվել է 111 արձանագրություն և բռնագրավվել է 5 տոննա 720 կգ ապրանք։ Եվս 7 արձանագրություն կազմվել է վարչական իրավախախտումների փաստով տրանսպորտային միջոցների վրա առանց թույլտվության փակցված 11 գովազդային վահանակների բռնագրավմամբ։
Բացի այդ վարչական շրջաններից դուրս է բերվել 31 հին մեքենաների կմախք և 83 այլ առարկա։ Քաղաքում նաև վերահսկվում են այն մեքենաները, որոնք կայանվում են չնախատեսված տեղերում։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր օբյեկտների մոտ մայթերի կառուցման և բակերի բարեկարգման ուղղությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան