Տավուշի մարզում տեղի են ունեցել երկրորդ բանկային խաղերը։ Առաջին երկու տեղերը զբաղեցրել են Պաշտպանության նախարարության Ռազմական ակադեմիան և 2-րդ բանակային կորպուսը, իսկ երրորդ տեղում է պետական վերահսկողական ծառայությունը։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթած և մրցանակի արժանացած մասնակիցները ստացել են 1 մլն, 500 հազար և 300 հազարական դրամի սերտիֆիկատներ և հավելավճար, իսկ ռազմա-սպորտային վազքում հաղթած և մրցանակ ստացած մասնակիցները ստացել են 300, 200 և 150 հազարական դրամ։
Խաղերի շրջանակներում անցկացվել են տեղանքում կողմնորոշման, ռազմա-սպորտային վազքի, տարբեր տեսակի զենքերից հրաձգության և ռազմա-սպորտային էստաֆետայի մրցումներ։ Դրանց մասնակցել են Պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի, Արդարադատության նախարարության, ԱԱԾ-ի, Պետեկամուտների կոմիտեի, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական վերահսկողական ծառայության 18 թիմեր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան