Date
Վերջին գրառումները

Ինչքա՞ն տեղումներ են եղել Լոռիում

 | 

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը հայտնել է, որ մայիսին Լոռու մարզում մոտ 250-270 մմ տեղումներ են եղել։ Այդ ցուցանիշը հավասար է ամբողջ Արարատյան դաշտում տարեկան գրանցվող նորմային։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով մայիսի 25-ից 26-ը Լոռիում և Տավուշում եղած տեղումները կազմել են ամսական նորմայի կեսը։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Դեբեդ գետը (Ալավերդու, Ախթալայի շրջանում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև գետը (Իջևանի մոտ)։ Ջրհեղեղի հետևանքով մահացել է չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տեղահանվել է, Լոռու և Տավուշի մարզերի բազմաթիվ ճանապարհներ և ենթակառուցվածքներ ավերվել են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև