Date
Վերջին գրառումները

Թուրքերն ու իշխանամետ «թուրքերը» սպառնում են մեր ժողովրդին

«Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական ազատագրական շարժման կողմնակիցները կարող են բախվել բացահայտ ահաբեկության հետ։ Փաշինյանն ու իր հանցագործ խումբը պատրաստ են ամեն ինչի` բողոքի ակցիաները ճնշելու համար։ Այդ մասին են վկայում ցուցարարների հասցեին հնչած վերջին սպառնալիքները, որոնք հնչեցրել է Փաշինյանի պատգամավոր Գռզոն (Խաչատուր Սուքիասյանը)։ Իշխանամետ օլիգարխն հայտարարեց, որ արցախահայերը, ովքեր համաձայն չեն իշխանությունների հետ, պետք է զրկվեն նպաստից, վճարումներից, բնակարանից։ Իսկ հետո հայ հայրենասերներին սպառնաց ձերբակալություններով ու սպանություններով, եթե նրանք շարունակեն հանրահավաքների դուրս գալ։

Այժմ ցուցարարներին վախեցնելու գործին միացել են նաև թուրքերը։ Ավելին, Փաշինյանի թուրք խորհրդատու-վերահսկողները ժամանակ չէին վատնում մանրուքների վրա և անմիջապես նշանառության տակ առան բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսին։ Թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային հրատարակությունը, որը պատկանում է Էրդողանի ազգական Ջենգիզ Էրուին, հրապարակել է «Ո՞վ կսպանի Սուրբ Բագրատին․․․» պերճախոս վերնագրով հոդվածը:

Արդյո՞ք մեղքը դրվելու է թուրքերի վրա։ Դրա հեղինակները պնդում են, որ իբր Բագրատ Սրբազանի հախից գալու են հենց իրենք՝ հայերը։ Հաշվի առնելով հրատարակության սեփականատիրոջ անձը՝ այս հրապարակումը կարող է դիտվել որպես բացահայտ սպառնալիք։

Մի խոսքով, թուրքերը հանդես են գալիս որպես միասնական ճակատ Հայաստանի իշխանությունների հետ, որոնք նույնպես իշխանամետ լրատվամիջոցների միջոցով սկսել են հետապնդումներ ցուցարարների նկատմամբ։ Դա սպասելի էր, երբ մեր երկրում հաստատվեց թուրքամետ օկուպացիոն ռեժիմը։ Փաշինյանն ու նրա համախոհները բացահայտ պայքար են մղում հայ ինքնության դեմ՝ հարձակվելով մեր հոգևոր արժեքների հենակետի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Եվ նրանք գրեթե պատրաստ են հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Նրանց դիմակայելը սուրբ գործ է յուրաքանչյուրի համար, ով իրեն իսկական հայ է համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև