Պահանջարկի և ուղևորների թվի ավելացման հետ կապված Երևան-Կապան-Երևան մշտական չվերթները սկսել են իրականացվել շաբաթը երեք անգամ. բացի երկուշաբթի և ուրբաթ օրերից, չվացուցակի մեջ ավելացել է նաև չորեքշաբթին։ Երևանից Կապան ինքնաթիռը թռչում է 10։00-ին, հակառակ ուղղությամբ` 12։00-ին։ Թռիչքը տևում է մոտ 45 րոպե։ Մեկ ուղղության տոմսի գինը 20 000 դրամ է։
Տոմսեր կարելի է գնել «Սյունիք» օդակայանում և «Novair» ավիաընկերության երևանյան գրասենյակում Սայաթ-Նովայի պողոտա 29 հասցեում։ Երևան-Կապան-Երևան մշտական չվերթները «Novair» ավիաընկերությունը իրականացնում է անցյալ տարվա օգոստոսից «L410» ինքնաթիռով, որը տեղավորում է 15 ուղևոր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան