Հայաստանի Կառավարությունը հերթական փոփոխություններն է մտցնում Հարկային օրենսգրքի մեջ։ Հարկերի վճարումը ուշացնելու չորս տարի առաջ նվազեցված տուգանքները նորից կավելանան։ Այժմ տուգանքի չափը 2020 թվականին բիզնեսի ունեցած խնդիրների ֆոնին ընդունված 0,04 %-ից կավելանա մինչև նախկին 0, 075%-ը օրական։
Փոփոխությունների պաշտոնական պատճառը հարկերի վճարման բազմաթիվ չարաշահումներն են։ Գործարարներին ձեռնտու այդ մոտեցումը խանգարում է Կառավարությանը պլանավորել բյուջեի ծախսերը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան