Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում հայտնել են, որ մայրաքաղաքի “Զվարթնոց” օդանավակայանում ձերբակալվել է ադամանդների մաքսանենգության մեջ կասկածվող անձ։ Շարժայից եկած ուղևորի բեռի և անձնական իրերի մեջ հայտնաբերվել են 29 թանկարժեք քարեր։ Խախտման փաստով քրեական գործ է հարուցվել։
Պետեկամուտների կոմիտեում պարզաբանել են, որ Հայաստանի քաղաքացու կողմից բերված ադամանդների գինը գերազանցում է մեր երկրի Քրեական օրենսգրքով նախատեսված ռազմավարական հումքային ապրանքների առավելագույն թույլատրելի գինը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան