Date
Վերջին գրառումները

Թուրքերի ձեռքի խաղալիք

Փաշինյանը նորից իր սուլթանին նվիրված հպատակի պահվածք է ցույց տվել։ Օրերս վարչապետը զանգել է Թուրքիայի նախագահին և շնորհավորել նրան Կուրբան-բայրամի տոնի առթիվ։ Հեռախոսային խոսակցության ժամանակ զրուցակիցները հաստատել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը առանց որևէ նախնական պայմանների։

Եվ իրոք, ի՞նչ նախապայմաններ կարող են լինել, եթե Նիկոլը կատարում է թուրքերի բոլոր հրամանները։ Արցախը հանձնել` կատարված է, կտրել Հայաստանից մի կտոր` խնդրեմ, դժգոհներն պատժել` ոչ մի խնդիր։

Անհավանական է, բայց դրա հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է ընդդիմությանը մեղադրել: «Հիմա էլ նույնն ուզում եք նույնն անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնաք սարկավագներ լինեք՝ խորաններին խունկ ծխելով, կայսեր տիրապետության ներքո», ակնարկելով Ռուսաստանին։ Երևի, Նիկոլը գլխի չի ընկել, որ ինքը վաղուց է համաձայնել դառնալ Էրդողանի ծառան։

Հիշեցնենք, որ Փաշինյանը փռվում է ոչ թե ուրիշ մեկի, այլ Թուրքիայի ոտքերի տակ։ Եվ դա հենց այն երկիրն է, որ չի ընդունում հայերի ցեղասպանությունը և փաստացի ղեկավարում էր ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ և ում ջանքերով մենք կորցրինք Արցախը ու ավելի քան 5 հազար զինվոր։

Այդ ֆոնին աննախադեպ երկերեսանիություն են թվում Փաշինյանի մեղադրանքները Բելառուսի նախագահի նկատմամբ։ Վերջերս Նիկոլը հանկարծ հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ դրա ղեկավարը Լուկաշենկոն է։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ-ն մեր դեսպանին կանչել է Երևան խորհրդատվությունների համար։

Գուցե, Լուկաշենկոն և մատակարարել է Բաքվին զենք։ Բայց նույն բանը արել է նաև Կիևը, ինչը չի խանգարում Փաշինյանի պոչերին ստաբիլ Ուկրաինա մեկնել և մարդասիրական օգնություն փոխանցել։ Եվ էլ ի՜նչ ասենք թուրքական «Բայրաքթարների» մասին, որոնք մատակարարվել են այն մարդու հրամանով, ում Նիկոլը սրտանց շնորհավորել է տոնի առթիվ։ Այդ դեպքում ինչի է պետք բելոռուսական նախագահի դեմ ուղղված վերջնագրերով ֆարսը։ Թե՞ ինչ-որ մեկին դուր չի եկել Լուկաշենկոյի այս տարվա այցը Շուշի։ Չէ որ Նիկոլը անձամբ է Արցախը ադրբեջանական ճանաչել և փաստացի դավաճանել մեր հայրենակիցներին։

Ակնհայտ է, որ Լուկաշենկոյի հետ կապված պատմությունը հարմար է օգտագործել ՀԱՊԿ-ի հասցեին քննադատության համար։ Նիկոլի ցուցադրական սկզբունքայնությունը միայն Կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու և հետագայում Ռուսաստանից հեռանալու առիթ է։

Դրա հետ մեկտեղ Փաշինյանը և նրա թիմը շարունակում են մեր ժողովրդին Եվրոպայի հետ ապագայում սպասվող միացման մասին հեքիաթներով կերակրել։ Շուտով Ազգային ժողովում տեղի կունենան ԵՄ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեի վերաբերյալ լսումներ։ Ի՞նչ կարելի է ասել` բարևներ Մոլդովայից և Վրաստանից։

Բայց, այդ երազանքների անհնար լինելու գետ մեկտեղ, Փաշինյանը այստեղ էլ է խաբում. փաստացի նա մեզ քարշ է տալիս ոչ թե Եվրոպա, այլ Թուրքիա` վիլայեթի կարգավիճակով։ Ուզու՞մ ենք մենք արդյոք դառնալ նոր Օսմանյան կայսրության երրորդ կարգի քաղաքացիներ։ Եթե ոչ, Փաշինյանի ուղղությանը պետք է վերջ տալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև