Բառացիորեն օրերս Հայաստանի կողմից Արցախի կորստի վերաբերյալ իր «խիստ արժեքավոր կարծիքն» է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նա տարածաշրջանն Ադրբեջանին միակողմանի հանձնելու փաստն անվանել է «ճիշտ ուղի»։ Այդպես «սրամտորեն» նա մեր երկրին շնորհավորեց Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ:
Տեղի ունեցողը հասկանալու համար սա շատ կարևոր ազդակ է։ Պոդոլյակը ներկայացնում է մի երկիր, որը գնաց եվրաինտեգրման ճանապարհով ու կորցրեց տնտեսությունը, միլիոնավոր քաղաքացիներ և ինքնիշխանություն՝ ընկնելով Արևմուտքի գեղեցիկ խոստումների հետևից: Իհարկե, սրանք վերջին մարդիկ են, ովքեր մեզ պետք է խորհուրդներ և որևէ գնահատականներ տային։
Այս իրավիճակում անալոգիաներ չանցկացնելը դժվար է, ու ընդհանրապես միայն կույրը չի նկատի դրանք: Այսօր Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահն է, ով խախտել է սեփական երկրի օրենքն ու Սահմանադրությունը, զրկել է նրան ապագայից՝ հանուն ինչ-որ մեկի աշխարհաքաղաքական շահերի և, հնարավոր է՝ անձնական անվտանգության երաշխիքների։ Ցավալիորեն ծանոթ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը դեռևս նույնպիսի ոչ լեգիտիմ վարչապետ է Հայաստանում, ով փաստացի կորցրել է ժողովրդի աջակցությունը։ Ըստ ապրիլյան չափումների՝ երկրի բնակիչների միայն 8%-ն է դրական գնահատում նրա գործունեությունը։ Փաշինյանը քաղաքացիների վստահությունն ու «փողոցի» մանդատը կորցրեց այն պահին, երբ 100 հազար մարդ եկավ Հանրապետության հրապարակ: «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի լոկ մեկ կոչով Երևանի կենտրոնում հավաքվում են բազմահազարանոց հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ, ուսանողների և աշխատավորների դասադուլներ: Նիկոլին այլևս չի հաջողվի վերականգնել հեղինակությունը։
Փաշինյանը նախանձելի համառությամբ փորձում է գնալ Զելենսկու հետքերով, 8իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի Ուկրաինայի ճակատագիրը կրկնելու բոլո՜ր հնարավորությունները, ինչը կարող է միայն լիակատար աղետ նշանակել։ Զարմանալի չէ, որ երկրում բողոքային ակտիվությունը միայն ուժգնանում է։ Մարդիկ հասկացել են, թե իրենց ուր է տանում թրքի սնածուն և հրաժարվում են սպանդի գնալ։
Այսօր ամենայն վստահությամբ կարելի է ասել. Նիկոլ Փաշինյան անունով մարդն այլևս չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Ճիշտ ,ճիշտ նկարագրված է,թե ինչ կորոշի ազգը մնում է հուսալ