Լոռի Բերդի եկեղեցում սկսվել են վերականգնողական աշխատանքները։ Մասնագետները արդեն պատրաստել են շինարարական հրապարակը, ընտրել են քարերի անհրաժեշտ տեսակները, բնահողից մաքրել են տանիքները, կցել են հատակները։ Աշխատանքները կիրականացվեն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերականգնողական աշխատանքների նախագծով։
Աշխատանքների ընթացքին կհետևի Հովհաննես Սանամյանի ղեկավարած գիտահետազոտական կենտրոնը։ Եկեղեցին վերականգնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան