Մինչև հոկտեմբերի 7-ը Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի է ունենում Մարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսը։ Պատկերասրահի առաջին ցուցասրահի աշխատանքները նվիրված են արևին, իսկ երկրորդում ներկայացված են աբստրակտ նկարներ։ Նկարչուհու խոսքով ինքը նկարների միջոցով մարդկանց սեր, ջերմություն ու բարություն է փոխանցում։
Մարինե Մանուկյանը մեծացել է Գյումրիում, բայց 1988 թվականի երկրաշարժից հետո ստիպված է եղել Երևան տեղափոխվել, իսկ այժմ վերադարձել է ծննդավայր։ Մասնագիտությամբ նա իրավաբան է, ստեղծագործական ճանապարհը բավականին ուշ է սկսել, բայց արդեն Հայաստանի նկարիչների Միության պատվավոր նկարիչ է։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել նկարիչների Միությունում և Ազգային ժողովում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան