Քննարկելով դատախազության հայցը, կառավարությունը որոշում է կայացրել պետությանը վերադարձնել 4,3 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Խոսքը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մանկատան պուրակի մի մասին է վերաբերում, որը նախկինում սեփականաշնորհել է մանկատան նախկին տնօրենը և այնտեղ ռեստորան ու գարեջրատուն է կառուցել։ Սրճարանի շենքը ևս կդառնա մանկատան սեփականությունը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում պետությունը անօրինական ունեցվածքի առգրավման և պետական շահերի պաշտպանության վերաբերյալ գործերի քննման արդյունքում ստացել է 11 մլրդ դրամ ունեցվածքի և գումարի տեսքով։ Այս պահին անօրինական ունեցվածքի առգրավման մասին հայցերի ընդհանուր գումարը կազմում է 1, 35 մլրդ $։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան