Կառավարության որոշմամբ Մարմարաշեն վանական համալիրը կմիացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Այդպիսով կապահովվեն հուշարձանի և դրա տարածքի հսկողությունը, պահպանումը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը։
Մարմարաշեն վանքը գտնվում է Գյումրիի մոտ, Ախուրյան գետի ձախ ափին։ Վանական համալիրի գլխավոր վանքը կառուցվել է իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թվականներին։ Դրա երկու կողմերում գտնում է երկու եկեղեցի, որոնցից մեկը սաստիկ քանդված է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան