Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ համայնքային մանկապարտեզներում երեխաների պաշտպանության և նախադպրոցական հաստատությունների գործունեության վերահսկման նպատակով տեսախցիկներ կտեղադրվեն։ Առաջին փուլում մոտ 2000 տեսախցիկ կտեղադրվի արդեն վերանորոգված 50 մանկապարտեզում։ Հետագայում նախատեսվում է բոլոր 162 հաստատությունները տեսախցիկներով ապահովել։
Տեսախցիկների առցանց ռեժիմը հասանելի կլինի միայն պատասխանատու անձանց, ծնողներին` ոչ։ Դրա հետ մեկտեղ կապահովվի անձնական տվյալների պաշտպանությունը։
Մանկապարտեզներում տեսահսկման հարցը բարձրացվեց սոցցանցերում աղմուկ հանած տեսանյութից հետո, որտեղ դաստիրակչուհին ծեծում էր երեխային Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան