Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի համար պրոբլեմատիկ շինությունների մոնիտորինգ է իրականացնում։ Խոսքը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը առանց անհրաժեշտ թույլտվությունների և փաստաթղթերի կառուցված շինությունների մասին է։ Քաղաքապետը նշել է, որ ուսումնասիրությունից հետո որոշում կկայացվի որոշ շինությունների օրինականացման վերաբերյալ։
Համաձայն 2022 թվականի հունվարի 5-ին Հայաստանի Կառավարության կողմից հաստատված անօրինական շինությունների հաշվառման կարգի` մայրաքաղաքի բնակիչները պետք է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը օրինականացնեին մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված շինությունները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան