Երևանում բացվել է հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի և նրա կնոջ` երգչուհի ու դերասանուհի Նադեժդա Սարգսյանի հուշատախտակը։ Այն գտնվում է Սայաթ-Նովա 7 հասցեում գտնվող տան պատին, որտեղ նրանք ապրել են։ Հուշատախտակը բացել է նրանց դուստր երգչուհի Էմմին (Էմմա Բեջանյանը) որդիներ Դանիելի և Մարտինի հետ։
Հուշատախտակի բացման առաջարկը Էմմա Բեջանյանինն է։ Նա դա բացատրել է նրանով, որ իր ծնողները արժանի մարդիկ են եղել և Հայաստանի ու հայ ժողովրդի համար մեծ ժառանգություն են թողել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան