Վեց հայ դպրոցականներ բրիտանական Բատ քաղաքում մասնակցել են մաթեմատիկայի միջազգային 65-րդ օլիմպիադային։ Դրա արդյունքներով Հայաստանի թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր։ Օլիմպիադային մասնակցել են 108 երկրների 609 դպրոցականներ։
Մեդալակիր են դարձել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև “Քվանտ” վարժարանի 11-րդ դասարանցի Աղասի Դարբինյանը և 12-րդ դասարանցի Հայկ Անդրեասյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան