Date
Վերջին գրառումները

Մեր ինքնությունը

Օգոստոսի 11-ին մենք ամեն տարի նշում ենք Նավասարդը՝ ազգային ինքնության Օրը։ Դեռևս մ.թ.ա. 2492 թվականից հայերը այդ տոնը ասոցացրել են նոր տարվա սկզբի հետ։ Համարվում էր, որ օգոստոսի 11-ին աստվածները իջնում ենք երկրի վրա, լողանում Արածանի սուրբ գետում և հետևում տոնակատարությանը ձյունապատ լեռներից։

Ինչո՞ւ է այսօր այդքան կարևոր խոսել ինքնության պահպանման մասին։ Այժմյան իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարում են մի քաղաքականություն, որը սպառնում է ազգային ինքնօրինակության և մեր պատմական հողի կորստով։ Մեզ ուզում են վերածել հիշողություն և հպարտություն չունեցող հլու ստրուկների։ Արդեն ոչ ոքի չեն զարմացնում Փաշինյանի ելույթները, որոնց ժամանակ նա փորձում է իրական Հայաստանը հակադրել «պատմականին» իբր թե հնացած նախապաշարմունքներով։ Նա բացահայտ հայտարարում է, որ մենք պետք է հրաժարվենք Արարատի նկարով գերբից, մեր նախնիների հիշատակից, ցեղասպանության զոհերից և շատ այլ բաներից, որոնք մեզ համար դատարկ բառեր չեն։

Փաշինյանը վրդովվում է երկրում խաչքարերի մեծ քանակից, որոնց պատրաստման արվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է։ Բացի այդ Նիկոլը փորձում է Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) հավասարեցնել ոչ միայն մյուս կրոններին, այլ նաև աղանդավորական շարժումներին՝ Սահմանադրությունից ջնջելով եկեղեցու հատուկ դերի մասին հիշատակումը։ ՀԱԵ-ն այն քիչ ուժերից է, որը դիմակայում է այժմյան իշխանությունների բացահայտ հակահայկական գործողություններին, հանդես է գալիս ազգային ինքնության և ավանդական ընտանեկան արժեքների պահպանման օգտին, որտեղ ընտանիքը բացառապես տղամարդու և կնոջ միություն է։ Իսկ չէ որ ԼԳԲՏ օրակարգի ներդրումը հասարակական դիսկուրսի մեջ Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկն է, որ նրա առաջ դրել են նրա արևմտյան համակարգողները։

Չնայած ինչ ինքնության մասին կարող է խոսք լինել, երբ իշխանությունները սկզբունքային կերպով չեն արձագանքում արտասահմանյան ԶԼՄ-ների կեղծիքներին։ Վատիկանի պաշտոնական L’Osservatore Romano հրատարակությունը հայտարարել է, որ ինքը հանդես է գալիս Ադրբեջանը Ալբանական եկեղեցու ստեղծման վայր ճանաչելու օգտին։ Դա այն դեպքում, երբ Կովկասյան Ալբանիան դադարել է գոյություն ունենալ մեր տարածաշրջանում առաջին թուրք քոչվորների հայտնվելուց երեք դար առաջ, իսկ Ալբանական եկեղեցին դավանական միասնության մեջ է եղել Հայկական եկեղեցու հետ։ Դա հրաշալի օրինակ է այն բանի, որ այժմյան իշխանությունները չեն պատրաստվում պաշտպանել ոչ մեր սրբությունները, ոչ պատմական ճշմարտությունը։

Մեր հասարակությունը գտնվում է կամ հետտրավմատիկ շոկի մեջ, կամ կոմատոզի վիճակի մեջ և ամբողջությամբ չի ընկալում երկրում տեղի ունեցող ավերիչ գործողությունների լրջությունը։ Հնարավոր է, մեզ համար դժվար է հավատալ հրեշավոր իրականությանը, որը մեզ սպառնում է։ Բայց փաստը մնում է փաստ։ Իշխանության գլուխ կանգնած սատանիստները և այլասեռվածները հենց հիմա ոչնչացնում են հայկական ինքնությունը։ Նիկոլի համար ապագայի Հայաստանը անգամ երկիր էլ չէ, այլ տարածք, որի վրա պետք է ապրեն պատմական հիշողություն, ազգային հպարտություն չունեցող, Հայրենիքը չսիրող մարդիկ, որոնք միայն հաճույքների են ձգտում. տոլմայի, խորովածի, գինու փառատոնների և անվերջ տոնակատարությունների։ Նրանք սկզբունքայնորեն չեն տեսնում շուրջը տեղի ունեցող աղետը։ Կյանքի նկատմամբ կամքը կորցրած այդպիսի ժողովուրդը, վերջիվերջո, կդառնա միայն պարարտանյութ մեկ այլ ժողովրդի առաջացման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև