Համաշխարհային շախմատային ֆեդերացիայի նոր վարկանիշի հարյուր լավագույն կին և տղամարդ շախմատիստների շարքում են Հայաստանի երեքական ներկայացուցիչներ։ Տղամարդկանց ցուցակում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ կանանց շրջանում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը։
Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է ՖԻԴԵ-ի վարկանիշի 60-րդ տեղը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը հայտնվել են 80-րդ և 85-րդ տեղերում։ Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի 54-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 81-րդ, իսկ Աննա Սարգսյանը դարձել է 83-րդը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան