Date
Վերջին գրառումները

Մյասնիկյանի պողոտայի աշխատանքները կավարտվեն օգոստոսին

 | 

Հուլիսի 9-ին Երևանում սկսվել են Մյասնիկյանի պողոտայի ճանապարհա-շինարարական աշխատանքները։ Աշխատանքների իրականացման ժամանակ երթևեկությունը սահմանափակված է փուլային փակմամբ և հակառակ ուղղության մեկ շարքով երթևեկելու հնարավորությամբ։ Պլանային աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի 9-ին։

Մայրաքաղաքի քաղաքապետարանում նշում են, որ ամսվա ընթացքում 23։00-ից մինչև 07։00-ն Մյասնիկյանի պողոտայի երթևեկությունը Հերացի փողոցի խաչմերուկից մինչև Աճառյան փողոցի խաչմերուկը դժվարանցանելի կլինի կամ սահմանափակված։ Այդ ընթացքում Նոր Նորքի ուղղությամբ կարելի է գնալ Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև