Date
Վերջին գրառումները

Նիկոլի Արևմտյան Ադրբեջանի պատմությունը

Այժմ դպրոցական «Հայոց պատմություն» առարկան կոչվելու է «Հայաստանի պատմություն»։ Անվանումը փոխելու որոշումը կայացրել է Փաշինյանի օկուպացիոն ռեժիմը։ Նորարարությունը բացատրում են նրանով, որ այդ առարկայի դասավանդումը պետք է հիմնված լինի ժամանակակից Հայաստանի պատմության, նրա դիրքի և պատմական իրականության ուսումնասիրման վրա։ Նիկոլի և Կրթության նախարարության պաշտոնյաների խոսքով այդ ամենը թույլ կտա աշակերտներին հեշտացված տարբերակով ըմբռնել պատմության և պետականության կապը։

Իրականում «պատմական իրականության» մասին խոսակցությունները Նիկոլի այսպես կոչված իրական Հայաստանի և իբր թե հնացած նախապաշարմունքներով պատմական Հայաստանի հակադրության հռետորաբանության մեջ են։ Այժմյան իշխանությունները ուղղակիորեն երիտասարդության գլուխը մտցնում են պատմություն այն մասին, որ պետք է հրաժարվել հիշողությունից, մոռանալ Հայաստանի մեծագույն պատմությունը և նրա ամբողջ աշխարհում հայտնի թագավորներին, զինվորական հրամանատարներին, նրանց հերոսական հաղթանակները և հաշտվել իրենց հարևանների ստրուկի ու վասալի դերի հետ։ Իսկ «հակառակ դեպքում պատերազմ», ինչպես ժամանակին Նիկոլը հայտարարեց Կիրանցի բնակիչներին։

Բայց եթե Հայաստանում ապրում են 3 միլիոնից պակաս հայեր, ապա սփյուռքի հայերի թիվը գնահատվում է 3-4 անգամ ավելի։ Այդպես հեշտ ու հանգիստ «պետականության պահպանման» պատրվակի տակ Փաշինյանը մեր ամբողջ ժողովրդին զրկում է պատմական հիշողությունից և հայկական ինքնությունից։

Դեռևս Միխայիլ Լոմոնոսովն է ճիշտ նկատել, որ ժողովուրդը, ով չգիտի իր անցյալը, ապագա չունի։ Հենց դրա համար է Նիկոլը ստիպում մեզ մոռանալ մեր անցյալը և հրաժարվել դրանից։ Ինչի՞ է այդ դեպքում մեզ պատրաստում այդ օկուպացիոն ռեժիմը։ Պատահական չէ, որ իշխանությունները հատուկ արհամարհում են պաշտոնական Բաքվի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին արտահայտությունները, ինչպես նրանք անվանում են ամբողջ Հայաստանը, մեր երկրում ադրբեջանցիների բնակեցման և անգամ ուժի կիրառման սպառնալիքի մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը նորից հայտարարեց Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիների բնակեցման մասին, ինչը պետք է ապահովվի նաև ուժային բլոկով, այսինքն նրանց անվտանգության համար պետք է պատասխանատու լինեն ոստիկանները կամ զինվորականները։ Բաքուն ստեղծել է  կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Համայնք» և գործարկել է հեռուստաընկերություն նույն  անվանումով, այն նաև փառատոններ է անցկացնում, որոնց ժամանակ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում է որպես իր սեփականը։ Բայց ոչ Փաշինյանը, ոչ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, ոչ Խորհրդարանի խոսել սիրող խոսնակ Ալեն Սիմոնյանը Անվտանգության ծառայության «քարտուղարուհի» Արմեն Գրիգորյանի հետ ոչ մի բառով չեն արձագանքում այդ գործողություններին։

Պատճառը պարզ է. այժմյան հակահայկական ռեժիմին բոլորովին ձեռնտու է իրադարձությունների այս ընթացքը։ Այդ ամենին նայելով՝ ակամայից հարց ես տալիս. գուցե՞ Փաշինյանի Կրթության նախարարությունը պետք է միանգամից դպրոցական բազմաչարչար առարկան «Արևմտյան Ադրբեջանի պատմություն» անվանի։ Իլհամ գարդաշը կհավաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև