Համարյա 30 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել համազգային հանրաքվե, որի արդյունքում Հայաստանի բնակիչները հավանություն են տվել անկախ հանրապետության առաջին Սահմանադրությանը։ Այդ օրվանից հիմնարար փաստաթուղթը փոխվել է երկու անգամ։ Վերջին ժամանակներս ավելի հաճախ են լսվում խոսակցություններ երկրի սահմանադրության մեջ նոր փոփոխություններ մտցնելու մասին։
Առաջին հերթին այդ պահանջը սպառնալիքի տեսքով ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Հայաստանի Սահմանադրությունից Արցախի կարգավիճակի վերացումը անվանել է խաղաղության համաձայնագրի կարևորագույն պայման։ Բայց հիմանական փաստաթղթի փոփոխության հարցում Ալիևը մենակ չէ։ Մեր երկրի ապամոնտաժման նրա վիզավիները Փաշինյանի և իր թիմի տեսքով, ըստ երևույթին, չեն սահմանափակվի Արցախի հարցի փակմամբ։ Նոր սահմանադրության փոփոխությունների քննարկման մեջ մեր երկրի համար սկզբունքային և անընդունելի մի քանի թեմա կա։ Եկեք դրանք մանրամասն վերլուծենք։
Քո ուզածը ի՞նչ է, Նիկոլ
Հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Վերջին կես տարվա ընթացքում այդ փաստաթղթի փոփոխման թեման անընդհատ քննարկվում է նրա մի շարք հակահայկական հայտարարություններում։ Ընդորում, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միշտ զիջումների պատրաստ Փաշինյանը արտահայտում է Ալիևի կամքը և այդ հարցում կփորձի գործը ավարտին հասցնել։ Չենք խոսում արդեն այն մասին, որ ինքը Նիկոլը գարդաշից ոչ պակաս է ուրախ իր համար ատելի Արցախի լիկվիդացման համար։ Բայց ևս մեկ հանգամանք կա։ Ինչպես մենք հիշում ենք, Սահմանադրության վերջին փոփոխությունները կապված էին կառավարման ձևի փոփոխության` խառը Հանրապետությունից Խորհրդարանականին անցնելու հետ։ Փոփոխությունների նոր փուլը թույլ կտա Նիկոլին վերադառնալ խառը կամ նախագահական տիպի կառավարման, ինչը նրան հնարավորություն կտա ընտրվել ևս 2 անգամ։ Այդ մասին ասում է նաև մեդիայի փորձագետ Տիգրան Քոչարյանը. «Ես համոզված եմ, որ մեզ մոտ կհաստատվի կառավարման նախագահական համակարգ և Փաշինյանը ևս երկու անգամ ընտրվելու պատրվակ կստեղծի»։ Բայց ամրապնդելով սեփական իշխանությունը` Նիկոլը հարվածի տակ է դնում ամբողջ Հայաստանը։
Հայաստանի անվտանգությունը
Սահմանադրության փոփոխությունները առաջին հերթին կարող են բերել մեր երկրի անվտանգության համակարգի ոչնչացմանը։ Օրինակ, ՌԴ-ի հետ վերջնական խզման համար Նիկոլի արևմտյան տերերը կփորձեն անցկացնել Սահմանադրության մեջ երկրի` միությունների կազմի մեջ չմտնելու կարգավիճակը, ինչը կբերի ՀԱՊԿ-ի կազմից դուրս բերման և արևմտյան ուժերի ու կոալիցիաների կողմից փաստացի երաշխիքների բացակայության դեպքում պետության անվտանգության համակարգի կործանման, որը ապահովում է տարածքային ամբողջականությունը։ Այդպես է կարծում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ Մեկ այլ փորձագետ` արևելագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Սահմանադրությունից կարող են ջնջել անկախության դեկլարացիայի հղմամբ ներածականը, և այդ ժամանակ «մենք կհայտնվենք այլ Հայաստանի Հանրապետությունում. Բաքվի կարծիքով դա կլինի Արևմտյան Ադրբեջան»։ Մի խոսքով, Նիկոլը Հայաստանը տանում է Ադրբեջանի և Թուրքիայի վասալի կարգավիճակին։
Նիկոլը դեմ է հայկական եկեղեցուն
Հաշվի առնելով Հայկական առաքելական եկեղեցու կոպիտ դիրքորոշումը իշխանությունների ներկայիս քաղաքականության նկատմամբ՝ Նիկոլի երկրորդ թիրախը հենց եկեղեցին կդառնա։ Քանի որ ՀԱԵ-ն միակ հասարակական ինստիտուտն է, որը չի ենթարկվում իշխանություններին և նրանց արևմտյան համակարգողներին, ապա արդեն այսօր քայլեր են ձեռնարկվում հայերի կյանքում եկեղեցու դերը սահմանափակելու համար։ Դրա հատուկ կարգավիճակը ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածում. «Հայաստանի Հանրապետությունը ընդունում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը որպես ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային յուրօրինակության պահպանման գործում»։
Ակնհայտ է, որ Նիկոլը փաստաթղթի նոր տարբերակից այս դրույթները կփորձի հանել։ Այդ դեպքում Հայկական առաքելական եկեղեցին կհավասարեցվի կաթոլիկ և ավետարանչական եկեղեցիներին (Փաշինյանը դրանք արդեն անվանել է «ազգային արժեքներ») և բոլոր հնարավոր աղանդներին, որոնց գործունեությունը խրախուսում են անձամբ Նիկոլը և նրա կինը ու նրանց շատ թիմակիցներ։
Նիկոլի ԼԳԲՏ-արժեքները
Երկրում ավելի ու ավելի ակտիվորեն առաջ տարվող ԼԳԲՏ-օրակարգը բախվում է Սահմանադրության սահմանափակումներին։ 35-րդ հոդվածում ասվում է. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»։ Ակնհայտ է, որ Նիլոլը կուզենա նորից գրել և այս հոդվածը ԵՄ-ի «բարձր չափանիշներին» համապատասխան, ուր նա այդքան ձգտում է։ Արևմտյան երկրները, որոնք իրենց շարքերը ընդունելու համար ամենակարևոր պայմաններից մեկը դարձրել են ԼԳԲՏ-արժեքները, թույլ չեն տա Հայաստանին միանալ, քանի որ այնտեղ հարգում են ընտանեկան արժեքները և «ամուսնություն» բառի տակ հասկանում են միայն տղամարդու և կնոջ միությունը։ Հետևաբար, Փաշինյանի Կառավարությունը հասարակական դիսկուրսում հետևողականորեն կներդնի համապատասխան նարատիվը՝ փոխելով կրթական համակարգը և քայքայելով ժողովրդի ավանդական արժեքները։
Ինչպե՞ս կմտցվեն փոփոխությունները
Հիմարին էլ է հասկանալի, որ Հայաստանի առողջ բանականությամբ ոչ մի քաղաքացի չի քվեարկի այդպիսի փոփոխությունների համար։ Այդ պատճառով մինչև վերջին ժամանակներս Փաշինյանը և նրա թիմը ակտիվորեն պատրաստում էին Սահմանադրության փոփոխությունների քվեարկության և եվրոինտեգրացիայի հանրաքվեի համատեղման սցենարը։ Խորհրդարանում այդ թեմայով լսումներ տեղի ունեցան, իսկ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հանրաքվեն տեղի կունենա մոտ ապագայում։
Բայց ամեն ինչը չէ միշտ Նիկոլի պլանով ընթանում։ Եվրոպայի առաջատար երկրներում տեղի ունեցող ներկայիս գործընթացները ցույց տվեցին իշխանության ճգնաժամը և քաղաքական էլիտաների փոփոխման հայցը։ Փաշինյանը որոշեց առայժմ պահել ԵՄ-ի հետ կապված պատմությունը։ Այժմ նա պետք է նոր միջոցներ փնտրի հասարակության աչքում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անհրաժեշտությունը հիմնավորելու համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան