Date
Վերջին գրառումները

Նիկոլը դավաճանել է ազատամարտիկների հիշատակը

1992 թվականի հունիսի 29-ը Արցախի պատմության սև օրն է. Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորել են 80 մարդ։ Դրանից հետո այդ օրը դարձել է անհետ կորած ազատամարտիկների հիշատակի Օր։ Բայց այսօր այդ հիշատակը փորձում է դավաճանել այժմյան օկուպացիոն ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ինչո՞ւ այսօր առավել կարևոր է այդ մասին խոսել։ Կառավարության պաշտոնական տվյալների համաձայն 44-օրյա պատերազմի արդյունքում մեր ժողովուրդը կորցրել է 3,8 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 5 հազար մարդ։ Անհետ կորել են ավելի քան 260 մարդ։ Պաշտոնապես գերության մեջ են գտնվում 50, իսկ ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 2,5 անգամ ավելի է` ավելի քան 130 մարդ։ 2022 թվականի սեպտեմբերի և 2023 թվականի մարտերի արդյունքում մոտ 400 մարդ է զոհվել և 40 մարդ անհետ կորել է։

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է իրավապաշտպան և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը երկրում ոչինչ չի արվում անհետ կորածների ճակատագրի պարզման համար։ Իշխանությունները թքած ունեն գերության մեջ հայտնված մեր հերոսների վրա։ Կապիտուլյանտների ռեժիմը նախընտրում է նրանց դասալքության մեջ մեղադրել իր անգործությունը արդարացնելու համար։ Դա ակնհայտ ցույց է տվել Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը. «Միքիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ իրանք չկան, ինձ համար չկան: Իսրայելը, երբ որ տերորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը այդ տերորիստի հետ չի բանակցում, ինքը խփումա այդ ինքնաթիռը: Իսկ գիտե՞ս, այդ գերիները ովքեր են: Էտ էն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են»։

Ինչպիսի՜ անտարբերություն և անհավանական նենգություն։ Մեր զինվորականներին ահաբեկիչների հետ համեմատել։ Բացի Ալեն Սիմոնյանից այդպիսի բառապաշար օգտագործում է միայն թուրք-ադրբեջանական պրոպագանդան։ Ալենի բառերը նաև խոստովանություն են. բանդիտների խումբը հափշտակել է իշխանությունը, երբեք ոչ մի բան չի անում մեր տղաներին տուն վերադարձնելու համար։ Երկրի ղեկավարությունը լրիվ անտարբերություն է դրսևորում Արցախում զոհված և անհետ կորած հերոսների հիշատակի նկատմամբ։ Այդ մարդկանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որոշակի քայլերի բացակայությունը արդեն ոչ ոքի չի զարմացնում։

Նիկոլը և նրա խումբը դավաճանել են մեր երկրի և Արցախի ազատության, անկախության ու զարգացման համար պայքարած մարտիկների հիշատակը։ Եվ իշխանությունների այդ ուղղությունը ամբողջապես համապատասխանում է Նիկոլի կողմից հռչակված «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հակասությանը։ Հայերը աշխարհի տարբեր անկյուններից թողել են հանգիստ ու անվտանգ կյանքը իրենց հայրենակիցների պաշտպանության համար։ Հերիք է կարդալ մեր ժողովրդի ականավոր որդիների կենսագրությունը, հասկանալու համար, որ հենց «պատմական Հայաստանն» է նպաստում ամբողջ հայության միասնությանը։ Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թբիլիսիիում, Մոնթե Մելքոնյանը (ԱՎՈ)` ԱՄՆ-ում, Դավիթ Սարապյանը (Դև)` Երևանում, Կարո Քահքեջյանը (Սպիտակ Արջ)` Սիրիայում, Աշոտ Գուլյանը (Բեկոր)` Բաքվում։ Եվ այդ բոլոր հերոսները, Փաշինյանի կարծիքով արժանի չեն «իրական Հայաստանի» մասը լինել։ Այդ պատճառով նա մոլագարի համառությամբ ամեն ինչ անում է, որ մեր ժողովուրդը մոռանա մեր հերոսներին և մեր ժամանակակիցներին, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն Հայաստանի և հայերի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև