Մեր ժողովրդի համար կարևոր հիշատակի օրերից մեկը մայիսի 26-ն է` Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրը։ 1918 թվականին այդ օրը 20 հազարանոց հայկական բանակը կարողացել է Վեհիբ փաշայի ղեկավարած թուրքական 100 հազարանոց բանակի հարձակումը հետ մղել։ Մեր մարտիկներին օգնել են միայն մոտ 20 հազար աշխարահազորայիններ և օժանդակ գնդի մարտիկներ։
Մարտը ղեկավարել են հայ փորձառու զորավար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, և նրա տեղակալ` Սարդարապատի գնդի հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը։ Այդ հաղթանակը մեր երկրի համար աննախադեպ նշանակություն է ունեցել։ Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի բնակիչները խուսափել են թուրքական ցեղասպանությունից, իսկ Արևելյան Հայաստանի մեծ մասը փրկվել է թուրքական գրավումից։ Հաղթանակը թույլ է տվել պայմաններ ստեղծել հայկական պետականության վերականգնման համար դրա կորստից 543 տարի անց։
Հետաքրքիր փաստ. Սարդարապատի ճակատամարտից առաջ թուրքերը բանակցություններ են նախաձեռնել։ 1918 թվականի մայիսի 11-ին նրանք բարձրաձայնել են իրենց պահանջները Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային Հանրապետության նկատմամբ և պայմաններ են դրել Բաթումի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի, Շիրակի և Էջմիածնի կապիտուլացիայի համար։ Բացի այդ թուրքերը ցանկացել են վերահսկողություն ստանալ Ալեքսանդրապոլ — Կարս և Ալեքսանդրապոլ — Ջուլֆա երկաթուղային գծերի վրա։
Այն ժամանակ` 1918 թվականին մեր կառավարությունը անգամ չի էլ քննարկել կապիտուլացիայի հնարավորությունը։ Ժողովուրդը պայքարել է իրեն մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ։ Այսօր Հայաստանի Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ զբաղեցրել է կապիտուլացիայի դիրքորոշում և պատրաստ է ցանկացած զիջման գնալ, կատարել թուրք-ադրբեջանական ցանկացած պահանջ, հանձնել հողերը սահմանադրական և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։
Փաշինյանը և նրա շրջապատը դավաճանում են հերոսական նախնիների հիշատակը, նրանց նվաճումները` թաքնվելով «պատմական» և «իրական Հայաստանի» մասին խոսակցությունների հետևում։ Նիկոլը հայտարարում է, որ «անհրաժեշտ է հաղթահարել Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության տրավման և վերջ տալ կորցրած հայրենիքի փնտրտուքին»։ Այդպիսի պարտվողական քաղաքականությունը ամբողջությամբ համընկնում է թուրքերի և ադրբեջանցիների ռազմավարության հետ։ Հանուն անձնական շահերի և անվտանգության` Փաշինյանը պատրաստ է հրաժարվել հայ ժողովրդի պատմական հիշողությունից և երկիրը թշնամի հարևաններից վասալական կախվածության մեջ դնել։
Մինչդեռ «պատմական Հայաստանը» և նրա հաղթանակը Սարդարապատի ճակատամարտում կտրուկ հակասում է Նիկոլի «իրական Հայաստանին»։ Կառչելով իշխանությունից` նա Ադրբեջանին է հանձնում նորանոր տարածքներ, ոստիկանության ուժերով հայրենասերների ցույցերն է ցրում և անընդհատ խաղաղության մասին է խոսում։ Բայց լռում է, որ «խաղաղությունը» պիտի ստորագրվի ուրիշի պայմաններով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան