Որքան շատ են Հայաստանի բնակիչները դժգոհում Փաշինյանի քաղաքականությունից, այնքան նա ակտիվորեն հիմարացնում է մարդկանց եվրաինտեգրման մասին հեքիաթներով։ Մեր օրերում ավելի ու ավելի հաճախ ենք խոսում արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորի մասին։ Բայց ո՞ւր է մեզ տանում Նիկոլը։ Արդյո՞ք մենք պատրա՞ստ ենք այն վերափոխումների, որոնք մեզնից ակնկալում են ԼԳԲՏ օրակարգը քարոզող արևմտյան գործընկերները:
Ինը տարի առաջ այս օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց օրինականացնել միասեռ ամուսնությունները։ Ավելի ուշ՝ 2022 թվականին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց համապատասխան օրենքը և նաև հանդես եկավ ի պաշտպանություն տրանսգենդեր երեխաների։ Պետության ղեկավարի վարչակազմն ակտիվացել է դեռահասների շրջանում սեռափոխության և հորմոնալ բուժման խթանման կոչերով։ Արդյունքում, 2024 թվականին ամերիկյան երիտասարդության յուրաքանչյուր երրորդ ներկայացուցիչ սկսեց իրեն նույնացնել ԼԳԲՏ շարժման հետ։ Դրան ակտիվորեն նպաստում են Դիսնեյի մուլտֆիլմերում քարոզչությունը, համակարգչային խաղերը, դպրոցներում դասերը տրանսվեստիտների և տրանսգենդերների մասնակցությամբ, ինչպես նաև տրանս երեկույթները մանկապարտեզներում, որտեղ տղաները աղջիկ են հագնվում և հակառակը:
Արևմտյան երկրների համար ԼԳԲՏ արժեքները դարձել են գլխավոր, եթե ոչ միակ առաջնահերթությունը։ Մարդը, ով մասնագիտորեն ոչինչ չէ, կարող է հույս դնել հասարակության մեջ ճանաչման և բարձր պաշտոններ ստանալու վրա միայն այն պատճառով, որ իրեն ներկայացնում է որպես սեռական փոքրամասնություն: Փարիզում գալիք Օլիմպիական խաղերի բացմանը ջահակիրներից մեկը կլինի տեղացի տրանսվեստիտը, ով կվազի լիարժեք «մարտական հանդերձանքով»՝ կանացի զգեստ, կորսետ, պարիկ և 25 սանտիմետրանոց կրունկներ: Այսինքն՝ իրենց երկրին փառք բերած մրցումներում արդյունք ցույց տված վաստակավոր մարզիկների փոխարեն Ֆրանսիայի իշխանություններն ընտրեցին սպորտի հետ կապ չունեցող տրանսվիստիտի՝ պարզապես ԼԳԲՏ օրակարգին իրենց հավատարմությունը ցույց տալու համար:
Սա նույն Արևմո՞ւտքն է, ուր մենք գնում ենք։ Հարցնենք արդեն այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Երբ Ամերիկայի Գլենդել քաղաքում ընդունվեց օրինագիծ, որը թույլ կտա երիտասարդ տարիքում սեռափոխել առանց ծնողների համաձայնության, տեղի հայկական սփյուռքը լայնածավալ բողոքի ցույցեր կազմակերպեց: Մեր հայրենակիցները փորձում են պաշտպանել իրենց երեխաներին և մեր հայկական ընտանեկան արժեքները:
Այսօր գործող իշխանությունների քաղաքականության շնորհիվ ԼԳԲՏ այս միտումները տարածվում են Հայաստանում։ ԼԳԲՏ իրավապաշտպան տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններ ակտիվորեն առաջ են մղում իրենց օրակարգը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր՝ 2018 թվականին։ Արևմտյան արժեքների պաշտպանները լայնորեն աջակցեցին հեղաշրջմանը: Նիկոլը, ի երախտագիտություն, թույլ տվեց Right Side LGBT կազմակերպությանը 2022 թվականին Երևանում բացել նոր գրասենյակ, որտեղ հրավիրեցին նույն Արևմուտքի ներկայացուցիչներին՝ Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների դեսպաններին, ինչպես նաև Հայաստանի գլխավոր ԼԳԲՏ հետախույզ Քրիստինե Գրիգորյանին: Այն ժամանակ նա օմբուդսմեն էր, իսկ այժմ գլխավորում է Արտաքին հետախուզության ծառայությունը:
Հայաստանում ԼԳԲՏ օրակարգի ներդրումը տեղի է ունենում նաեւ օրենսդրական մակարդակով։ Հիշեցնենք, որ չնայած եկեղեցու սուր դատապարտմանը, այս տարվա գարնանը Ազգային ժողովի պատգամավորներն ընդունեցին ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ՝ օրենսդրության մեջ ամրագրելով «գործընկեր» հասկացությունը՝ սեռ չունեցող բառ:
Հայաստանում տարբեր մակարդակներում ԼԳԲՏ օրակարգն ավելի ու ավելի ագրեսիվ է քարոզվում։ Կասկածի տակ դնելով ավանդական ընտանեկան արժեքները՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է երիտասարդների մեջ նարատիվ սերմանել ազատության՝ որպես կյանքը վայելելու ցանկության մասին՝ դրա ցանկացած դրսևորումով։ Եթե դրանք արևմտյան արժեքներ են, ուրեմն մենք կտրականապես դեմ ենք դրանց։ Նրանք վիրուսի նման թափանցում են հայ հասարակություն և կամաց-կամաց ոչնչացնում են մեր ինքնությունն ու պետությունը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան