Date
Վերջին գրառումները

Նիկոլը պատրաստում է գյուղերի հերթական հանձնու՞մը

 | 

Նիկոլ Փաշինյանի շարասյան 20 մեքենաներ այս հանգստյան օրերին շրջում էին Տավուշի մարզում։ Նիկոլը, եվրոպական մայրաքաղաքներում մի լավ հանգստանալով, որոշել է ժողովրդի մոտ դուրս գալ։ Երկու օրվա ընթացքում նա հասցրել է սահմանային շրջանների բնակիչներին կեղտոտ խոսքեր ասել և նրանց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել։

Շատ փորձագետներ ուշադրություն են դարձրել Փաշինյանի մանիպուլյացիոն հայտարարությունների վրա այն մասին, որ Տավուշի երեք սահմանային գյուղերի՝ Կիրանցի, Ոսկեպարի և Բաղանիսի ղեկավարությունն ու բնակիչները դրանք վերածել են «Հերոսիմայի և Նագասակիի»։ «Էլ ոչ մեկ չեր ուզում մոտենա։ Անունը լսում էին չէ, ձեռներները դող եր ընկնում»,- հայտարարել է Նիկոլը՝ ակնարկելով գարնան և ամռան սկզբի իրադարձությունների մասին և փաստացի մեղադրելով բնակիչներին բողոքի շարժմանը մասնակցելու մեջ։ Բայց Նիլոլը ամենաներող և գթասիրտ տիրակալ է։ «Ինչ եղել, եղել է…»,- հայտարարել է նա։

Նիկոլին անընդհատ մի բան այն չէ։ Ժողովուրդը այն չէ։ Բերքաբերի տարեց բնակչին, ով բողոքել է, որ շահավետ բիզնես չունի, Փաշինյանը առաջարկել է տանձ վաճառել։ Իրոք, որտե՞ղ է ձեր նախաձեռնողությունը, տավուշցիներ։ Եթե դուք ավելի ակտիվ լինեիք, ձեր գյուղերում գործարաններ ու ֆաբրիկաներ կլինեին, Նիոլի բարեկամական հարևան Ադրբեջանից զբոսաշրջիկները մեծ խմբերով կգային շրջանի գեղեցկություններով հիանալու։

Բայց, եթե լուրջ, Կառավարությունը իր ձեռքերով արգելակում է այդ գյուղերի զարգացումը։ Հիշեցնենք, իշխանությունները ժամկետից շուտ դադարեցրել են սահմանային գյուղերում տների կառուցման պետական աջակցության ծրագիրը։ Իսկ ինչպե՞ս կարելի է խոսել Կիրանցի զարգացման մասին, երբ իշխանությունները շփման գիծը անցկացրել են ուղիղ բնակելի թաղամասերի միջով։ Բերքաբերում ապրելն էլ է վտանգավոր դառնում. «դելիմիտացիայի» շրջանակներում Ադրբեջանը պետք է զիջեր Բերքաբերի ջրամբարից արևելք գտնվող նախկինում զբաղեցրած երեք դիրքերը, սակայն, լրագրող Դավիթ Գալստյանի տվյալների համաձայն ադրբեջանցի սահմանապահները հեռացել են միայն մեկ դիրքից։

Արդյունքում ունենք անպաշտպան սահմանային գյուղեր, որտեղ մարդիկ վախենում են ապրել՝ սպասելով թշնամու հարձակմանը։ Իսկ Նիկոլը մեկ հեծանիվով շրջում է Երևանում, մեկ գալիս է սեփական քաղաքացիներին պատերազմով վախեցնելու՝ նրանց վրա բարդելով երկրի իրավիճակի մեղքը։ Ուր էլ որ Նիկոլը գնա, այդ բնակավայրերին ոչ մի լավ բան չի սպասվում։ Փաշինյանի ասածները խելագարի զառանցանք չեն։ Դա նախապես պլանավորված ռազմավարություն է մեր Հայրենիքի «Դժբախտ ու դժգույն» գյուղերի, քաղաքների և այլ տարածքների հերթական հանձնման լեգիտիմացիայի ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև