Date
Վերջին գրառումները

Նոր առաջնո՞րդ

Համառոտ ամփոփենք անցած հանգստյան օրերի արդյունքները: Կիրակի օրը Երևանի կենտրոնում տեղի ունեցավ լայնածավալ հանրահավաք, որը շուրջ 100 հազար մարդու համախմբեց։ Դա շատ ավելին է, քան մայիսի 9-ի, 10-ի և 12-ի ակցիաների ժամանակ: «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանին պաշտոնապես հռչակել է վարչապետի թեկնածու: Այս մասին իր ելույթում հայտարարեց արևելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ Հետաքրքիր է, որ պետական պաշտոնի հավակնորդի ընտրության հարցում բողոքի շարժմանը հաջողվե՛լ է կոնսենսուսի գալ տարբեր քաղաքական ուժերի հետ:

Բագրատ Սրբազանը համաձայնեց դառնալ Հայաստանի վարչապետի թեկնածու: Սակայն նա հայտարարեց, որ չի կարող համատեղել վարչապետի աշխատանքն իր հոգևոր կարգի հետ և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է սառեցնել 30-ամյա հոգևոր ծառայությունը: Դրանից հետո մենք ականատեսը դարձանք այն բանի, թե ինչպես էր Հանրապետության ամբողջ հրապարակը վանկարկում «Սրբազա՛ն՝ վարչապե՜տ, Սրբազա՛ն՝ վարչապե՜տ»:

Բագրատ Սրբազանի տրիումֆի ֆոնին մենք ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի խղճուկ փորձերը՝ ցույց տալու, թե մոտ է ժողովրդին։ Սկզբում Նիկոլ-էֆենդին հանդես եկավ անիմաստ ուղերձով, որին անդրադառնալու որևէ իմաստ չկա։ Նշենք միայն, որ նա բացարձակ անվստահ և անգամ վախեցած տեսք ուներ։ Ավելի ուշ, մեկնելով Տավուշի գյուղեր և դեռ տեղ չհասած՝ Նիկոլի ուղղաթիռը կոշտ վայրէջք կատարեց։ Գուցե վախեցած վարչապետի աչքին ինչ-որ բան էր երևացել, և նա որոշել էր չվտանգել իր թանկարժեք կյանքը։

Մենք նաև ժողովրդական ատելության ու մերժման ականատեսը եղանք Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում: Այդ գյուղերի բնակիչները վիճում ու խոսքակռիվ էին տալիս վարչապետի հետ, քանի որ արդեն չեն հավատում «սահմանազատման» ու պետության ինքնիշխանության մասին նրա դեմագոգիային: Բնակիչներից մեկը Փաշինյանին իր տուն չթողեց ու բակից դուրս արեց: Ծաղիկները, որ Նիկոլը ցուցադրաբար խոնարհել էր Արցախյան պատերազմի հերոսների հուշարձանին, անմիջապես աղբամանը շպրտեցին:

Խայտառակ իրադարձությունների շարքը համալրեց Բագրատ Սրբազանի հանգրվանած հյուրանոցում գաղտնալսող սարք տեղադրելու փորձը։ Իսկ ժողովրդին ավելի զայրացնելու համար Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, Տավուշում և Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղների ողբերգության ֆոնին երգով ու պարով «սև-սպիտակ» երեկույթ էր կազմակերպել։

Հայաստանի վախեցած, խղճուկ ու ծիծաղելի դեռևս առաջնորդ. ահա՜ թե ինչպես է այսօր ներկայանում օկուպացիոն ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարմիրգլխարկավոր ենիչերիները՝ թքած ունենալով օրենքի վրա, կարող են գետնին տապալել, ծեծել ու հայհոյել խորհրդարանականին՝ անտեսելով պատգամավորական անձեռնմխելիությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ «բերետներին» անպատիժ գործելու քարտ-բլանշ են տվել: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ-էֆենդին մինչև վերջ կկառչի իշխանությունից՝ հաշվի չառնելով նորմերն ու օրենքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև