Date
Վերջին գրառումները

Նոր կանոններ սուպերմարկետների համար

 | 

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և էկոնոմիկայի նախարարությունը քննարկման են ներկայացրել սուպերմարկետների ցանցերին վերաբերող նոր օրենքի նախագիծ։ Նախագիծը առաջարկում է սուպերմարկետներում հայրենական ապրանքների պարտադիր ցուցակ ներդնել։ Նաև առաջարկվում է վերլուծել քաղաքային միջավայրում սուպերմարկետների գտվելու վայրի ռացիոնալ լինելը և դրանց ազդեցությունը ճանապարհային երթևեկության ծանրաբեռնվածության վրա։

Առաջարկներից մեկը վերաբերում է նաև մանրածախ առևտրում ոչ մեծ խանութների հետ մրցակցության պաշտպանությանը։ Եթե որոշում է կայացվում փակել սուպերմարկետը, ապա պետք է հաշվի առնել բնակչության համար հնարավոր հետևանքները։ Հանձնաժողովում նշել են, որ այդ բոլոր նախաձեռնությունները լրացման և քննարկման կարիք ունեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև