Date
Վերջին գրառումները

Օգնությունը քաղաքականությունից դուրս է

 | 

Լոռին ու Տավուշը փորձում են հաղթահարել ավերիչ տեղատարափ անձրևների և հեղեղումների հետևանքները: Դեբեդ գետը դուրս է եկել ափերից, ինչը հանգեցրել է ենթակառուցվածքների լրջագույնավերածությունների և բնակելի տների հեղեղումների:
 
ՆԳՆ տեղեկատվության համաձայն զոհվել է երկու մարդ, տարհանվել ավելի քան 230 մարդ: Երկկողմանի երթևեկության համար փակ է Հայաստանը Վրաստանին կապող մայրուղին։ Ալավերդիում գազալցակայան է պայթել։
 
Բացի այդ, տարերային աղետի հետևանքով ջրածածկ է եղել խողովակաշարը, ինչի պատճառով Հայաստանի հյուսիսում 16 բնակավայրի ջրամատակարարում դադարեցվել է: Արդեն հայտնի է, որ Տավուշում 4 տասնյակից ավելի տուն էհեղեղվել։
 
Փրկարարական աշխատանքների համակարգմամբ զբաղվում է ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Տեղում արդեն աշխատում է 30 մարտական հաշվարկի ավելի քան 320 աշխատակից: Հայտնի է, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) փրկարարներին է փոխանցել շարժական մոտոպոմպեր, որոնք կիրառվում են  որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներում: Աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման համարգործարկվել է ՌՀՄԱԿ-ի կողմից տրամադրված 50 միավոր սարքավորում: Հաղորդվում է, որ անհրաժեշտության դեպքոում ռուս փրկարարները լրացուցիչ ռեսուրսներ կներգրավեն և կկազմակերպեն ջրհեղեղից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրումը:

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ 102-րդ ռուսական ռազմական բազան արդեն ստացել է բոլոր հրամանները և պատրաստ է անձնակազմ և անհրաժեշտ տեխնիկա ուղարկել Հայաստանի կողմից հարցման դեպքում։

Իսկ ի՞նչ է կա մեր արևմտյան գործընկերներից։ Ֆրանսիայի դեսպանատունը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցավակցություն և աջակցություն են հայտնել։ Հայաստանում ԵՄ-ի դեսպան Վասիլիս Մարագոսը սոցցանցերում նշել է, որ խորապես ցնցված և տխուր է ջրհեղեղի հետ կապված։ Միա՜յն աջակցության խոսքեր և ոչ մի իրական օգնություն։

Այդպիսով, ի տարբերություն արևմտյան երկրների, որոնց մեր իշխանությունները դիտարկում են որպես դաշնակից, մեր երկրի համար այս ծանր իրավիճակում Հայաստանի հասարակ քաղաքացիներին իրական օգնություն Ռուսաստանն է ցույց տալիս։ Եվ դա չնայած Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արմեն Գրիգորյանի և մեր (դեռևս) քաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների կեղծիքին, սադրանքներին և բացահայտ ռուսատյացությանը։ Ռուսաստանը տարանջատում է քաղաքականությունը Հայաստանի տուժած բնակչությանը ցուցաբերվող իրական օգնությունից։

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեն իշխանությունները։ Ակնհայտ է, որ Նիկոլը թքած ունի ժողովրդի ցանկությունների վրա և պատրաստ է զոհաբերել դրանք հանուն իր քաղաքական ամբիցիաների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև