Date
Վերջին գրառումները

Օձերից զգու՜յշ եղեք։

 | 

Առողջապահության նախարարության տվյալներով գարնան վերջից Հայաստանում գրանցվել է օձերի բարձր ակտիվություն, ինչի արդյունքում մայիսից հունիս գրանցվել է խայթոցի 60 դեպք։ Մասնագետները խնդրում են քաղաքացիներին զգույշ լինել, բնության գիրկ արշավների ժամանակ բարձր կոշիկներ հագնել, իսկ խայթոցի դեպքում անհապաղ շտապ օգնություն կանչել։

Հայաստանում ապրում է օձերի 22 տեսակ, դրանցից 4-ը թունավոր. տափաստանային իժ, Դարևսկու իժ, փոքրասիական իժ և անդրկովկասյան գյուրզա։ Երևանում օձեր հանդիպում են բնական էկոհամակարգի տեղերում. Հրազդանի կիրճում, Հաղթանակի զբոսայգում, հեռուստաաշտարակի մոտակայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև