Date
Վերջին գրառումները

Օլիմպիական խաղերը Փարիզում. համընդհանուր խառնաշփոթ

 |  ,

Դատելով ամեն ինչից` Փարիզի  ամառային խաղերը պատմության մեջ կմտնեն որպես ամենասկանդալային Օլիմպիական խաղեր։ Դրա համար լուրջ հայտ արդեն ներկայացված է։

Խաղերի մարզիկների և հյուրերի Փարիզ ժամանելու հետ միաժամանակ կտրուկ վատացել է կրիմինալ իրավիճակը։ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Տյագո Ալմադային թալանել են հենց մարզման ժամանակ. ֆուտբոլիստը զրկվել է զարդերից և ժամացույցից։ Ավելի վատ է հեծանվասպորտի Ավստրալիայի հավաքականի վիճակը. նրանց ֆուրգոնը կոտրելով բացել են Փարիզի ճանապարհին։

Բացի այդ, Օլիմպիական խաղերի մասնակիցները և հյուրերը բախվել են մի շարք կազմակերպչական խնդիրների։ Ֆրանսիայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ստեֆան Նոմիսը Խաղերի կազմկոմիտեին նախատել է, որ մրցույթների հարթակը վատ վիճակում է։ Բրիտանացի աթլետները բողոքել են, որ Օլիմպիական գյուղի ռեստորանում մթերքի պակաս կա և ուտելիքը վատն է։

Եվրոպական ԶԼՄ-ները լի են մարզիկների սպասարկման վատ որակի մասին հաղորդումներով։ Ինչ արժեն միայն ստվարաթղթե մահճակալները սովորական քնելու տեղերի փոխարեն։ Ավելացնենք նաև խմելու ջրի պակասը, չաշխատող օդափոխիչները և անտուն մարդկանցով լի փողոցները։ Եվ դա այն դեպքում, երբ անտուն մարդկանց մի մասին Փարիզից դուրս են բերել դեռևս նախապատրաստման փուլում։

Իրանի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Մանաֆ Խաշեմին հայտարարել է նվազագույնը 50 երկրների դժգոհության մասին։ Մասնավորապես, նրանց ներկայացուցիչները զայրացած են ֆրանսիական մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքով։ Խաշեմին հավելել է, որ ինքը «1,5 ժամում է Օլիմպիական գյուղից հասել մինչև նետաձգության մրցույթի վայրը, չնայած այդ հեռավորությունը [կարելի է անցնել] կես ժամում»։

Ի դեպ, հենց այսօր է Ֆրանսիայում տեղի ունեցել երկաթուղային կոլապս։ Նախօրեին անհայտ անձինք դիտավորյալ հրկիզումներ են արել, ինչը մի քանի ուղղությամբ խախտել է գնացքների երթևեկությունը։ Ընդհատումները խանգարել են մոտ 800 հազար ուզևորի։ Այդ իրադարձությունը ճնշող պատկերի ևս մեկ հավելում է, որին ստիպված են եղել բախվել Օլիմպիական խաղերի հյուրերը։

Դատելով ամեն ինչից` Խաղերի կազմակերպիչներին չի հաջողվել հաղթահարել Սենա գետի աղտոտվածությունը` գետը լի է վտանգավոր բակտերիաներով։ Չնայած, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ռիսկի է դիմել և լողացել է Սենայում, որպեսզի ապացուցի, որ գետը պիտանի է լողի մրցույթների համար։ Բայց, դրա հետ մեկտեղ ֆրանսիական իշխանությունները խոհեմաբար արգելել են եվրոպական ասոցիացիային ջրի որակի նոր չափումներ անել։ Եվ նախագահ Մակրոնը չի համարձակվել լողալ գետում, չնայած ավելի վաղ սպառնում էր դա անել։

Դրա փոխարեն, Օլիմպիական խաղերի մասնակիցներին Փարիզում անվճար բաժանել են 200 հազար հակաբեղմնավորիչ և 10 հազար անձեռոցիկ օրալ սեքսի համար։ Առանց ԼԳԲՏ-օրակարգի էլ չի անցել. Ֆրանսիայում օլիմպիական կրակը տարել է հայտնի փարիզյան տրանսֆեստիտ Արտյուր Ռոյնոն, նույն ինքը Մինիմա Գեստեն։

Այդպիսի տեսք ունի իրականում «ծաղկող եվրոպական այգին», ուր փափագում է մտնել Հայաստանը։ Եվ եթե ԵՄ ամենահարուստ երկրներից մեկում ամեն ինչ ուղղակի քանդվում է մեր աչքերի առաջ աշխարհի ամենահայտնի սպորտային միջոցառման անցկացման օրերին, ապա սարսափելի է պատկերացնել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում մնացած օրերին։

Comments (3)

  • Այսօր լսեցի նաև Աստվածաշնչյան Վերջին ընթրիքի աղավաղման մասին։Ինձ համար Եվրոպան ընդամենը զբոսաշրջային վայր է ,ցավոք իմ երկիրն էլ ընտրել է Եվրոպայի հոգևեր և բարոյալան անկման ուղին։

  • Դուք միանգամայն ճիշտ էիք մինչև նյութին քաղաքական երանգ տալը ճիշտ է Ռուսաստանը դեմ է եդ տականքներին բայց չի նշանակում որ այնտեղ չկան նույնիսկ ավելի շատ են ուղղակի ծածուկ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև