Date
Վերջին գրառումները

Օպերայի թատրոնը բացում է նոր թատերաշրջանը

 | 

Օպերայի թատրոնի 92-րդ թատերաշրջանը բացվում է օգոստոսի 29-ին և 31-ին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» և «Գայանե» բալետներով։ Սեպտեմբերին թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Սպարտակ», «Կարապի լիճ», «Գայանե», ինչպես նաև «Տրավիատա», «Տուրանդոտ», «Մադամ բատերֆլայ», «Կարմեն» և «Բոհեմա» օպերաները։ Սեպտեմբերի 11-ին թատրոնում տեղի կունենա Մարիա Գուլեգինա Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա-համերգ։

Սեպտեմբերի 19-ին թատրոնում կցուցադրվի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը, որը բեմադրվել է հայտնի շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Սեպտեմբերի 26-ին և 27-ին արտիստները կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի և Մաքսիմ Մարտիրոսյանի «Անտունի» բալետը, որը բեմադրվում է Վարդապետ Կոմիտասի 155-ամյակի առիթով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև