Անցյալ շաբաթ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է փողոցների հերթական վերանվանման մասին։ Այժմ քաղաքում հայտնվել է Արցախի Հերոս Աշոտ Գուլյանի (Բեկորի) անվան փողոց։ Նոր փողոցը նախկին Շահումյանի 6-րդ փողոցն է, որը գտնվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնին կից։
Ինչպես պարզաբանում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, նոր փողոցը անցնում է Մամիկոնյանց — Շահումյանի 6-րդ փողոցի խաչմերուկից մինչև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի Ծառուղի։ Այդ տարածքը գտնվում է պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցուն կից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան