Date
Վերջին գրառումները

Ո՞ւմ հետ է մեզ ավելի ձեռնտու

Հայաստանը կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (ԿԶԵՀ) կստանա 200 մլն $ Իրանի հետ սահմանին Քաջարանի թունելի կառուցման համար։ Հայաստանի Կառավարությունը վարկային համաձայնագրի ստորագրման որոշումը կայացրել է հուլիսի 25-ին։

Նախագծի նպատակը տրանզիտային փոխադրումների պոտենցիալի ավելացումն է ու «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի վթարայնության նվազեցումը։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է Քաջարանի մոտակայքում կառուցել 7 կիլոմետր երկարությամբ թունել և վերակառուցել Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի Մ2 ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը մինչև Իրանի սահմանը։

Ի՞նչ է ԿԶԵՀ-ն։

Հիշեցնենք, որ դա ֆինանսական հիմնադրամ է, որը 2019 թվականին ստեղծել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Բացի թունելի շինարարությունից, հիմնադրամը նաև նախատեսում է 100 մլն $ հատկացնել մեր երկրի բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը Հայաստանում իրականացնում է տարբեր նախագծեր 540 մլն $ ընդհանուր արժողությամբ։

Այդ ֆոնին Եվրոմիության կողմից  վրանների համար հատկացված 10 մլն $-ը և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) 16 տարվա ընթացքում Հայաստանում կասկածելի նախագծերի իրականացման համար հատկացրած 75 մլն $-ը բավականին համեստ են երևում։ Բայց արևմտյան հիմնադրամների այդ խղճուկ փողերի վրա Փաշինյանի Կառավարությունը անկեղծորեն ուրախանում է և ակտիվորեն այդ նախագծերի փիառն է անում իր մեդիաներում։ Հավանաբար, այն պատճառով, որ այդ միջոցները ամենայն հավանականությամբ, Նիկոլի և նրա թիմի գրպանում են։ Անգամ եթե անպիտան վրանները եվրոյով գնեն, կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի փողերով կառուցվում են իրական ենթակառուցվածքներ։ Այդպիսի մոտեցում մեր գողաբարո իշխանությունները չեն սիրում։

Փաշինյանի Կառավարությանը ավելի հետաքրքիր է արևմտյան դրամաշնորհները բաժանել բացահայտ հակահայկական հասարակական կազմակերպություններին և ներսից խախտել մեր հասարակությունը իրենց արևմտյան տերերին զվարճացնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև