Date
Վերջին գրառումները

Ո՞վ է Հայաստանի քաղաքացիների վրա կենսաբանական զենք փորձարկում

Արագածոտնի մարզում աճում է հիվանդների թիվը, ում մոտ ախտորոշվել է Արևմտյան Նեղոսի տենդ։ ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի վերջին տվյալներով արդեն 58 մարդ վարակվել է տենդով, նրանցից 41 բուժառու հոսպիտալացվել է։ Ընդորում, երեկվա մամուլի ասուլիսից հետո նախարարության նկատմամբ ավելի շատ հարցեր մնացին, քան պատասխաններն էին։

Առողջապահության նախարարությունում նշում են, որ բուժառուների կեսի մոտ գլխուղեղի ախտահարում կա, այն դեպքում,  երբ սովորաբար հիվանդությունը 80% դեպքերում անցնում է առանց ախտանիշների և նյարդային համակարգի ախտահարման, այդ թվում մենինգիտը և էնցեֆալիտը, նկատվում է 1%-ից ոչ ավել դեպքերում։ Հիվանդանում են 25-ից 60 տարեկան քաղաքացիները, ընդորում էկզոտիկ վարակով նրանք վարակվել են միաժամանակ։ Այն չի տարածվում հարևան մարզերում, ինչպես և մեր հարևան երկրներում այդ հիվանդությունը չի հայտնաբերվել։ Այդ հիվանդությունը մեր տարածաշրջանի և երկրի համար ընդհանրապես հատուկ չէ։ Որտեղի՞ց է այն եկել և ինչու՞ է անցնում այդքան տարօրինակ։

Իսկ մի՞գուցե պատճառները նույնն են, ինչ որ կարմրուկի բռնկման դեպքում։ Այս օրվա դրությամբ Հայաստանում արդեն գրանցվել է կարմրուկի 547 դեպք, ինչը ավելի է, քան ամբողջ 2023 թվականի ընթացքում։ Գոնե կապույտ հազի հետ կապված իրավիճակը այնպիսին չէ, ինչպես կարմրուկի հետ, բայց դեպքերի թիվը աճում է։ Այդ մասին հայտարարում է Հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։

Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում անընդհատ տեղի են ունենում տարբեր հիվանդությունների կտրուկ բռնկումներ, այդ թվում մեր տարածաշրջանին ոչ հատուկ հիվանդությունների։ Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել ամենահրեշավորը. որ Հայաստանի քաղաքացիների վրա կենսաբանական փորձարկումներ են արվում։ Չէ որ իզուր չեն ակտիվացել Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները։ Դրանց թիվը երկրում արդեն հասել է 13-ի, էլ չենք խոսում նախկին տասնյակ սանիտարական կայանների մասին, որոնք նրանք նույնպես օգտագործում են իրենց հետազոտություններում։ Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները երկար տարիներ աշխատում են մեր տարածքում, կատարում են տարբեր փորձարկումներ, իսկ Նիկոլի ղեկավարած կառավարությունը նրանց ոչինչ անգամ չի կարող ներկայացնել, քանի որ նրանց հասանելի չեն այդ օբյեկտները։ Պաշտոնյաներին պարզապես բացման պահից չեն թողնում ոչ մի կենսաբանական լաբորատորիա։

Ահա և ստացանք մեր նվերը ամերիկյան բարեկամներից սկզբում կարմրուկի ու կապույտ հազի բռնկումների տեսքով, իսկ հիմա մեզ բերել են նաև գենետիկորեն մոդիֆիկացված Արևմտյան Նեղոսի տենդի վարակը, որը հայերի մոտ բացարձակ ոչ տիպիկ է անցնում։ Ամենաիսկական կենսաբանական զենք, որով մեզ սպանում են։

Comments (3)

  • Մենք վաղուց գիտենք, որ պետություն չունենք, պաշտպանված չենք ու փորձաճագարներ ենք…Ավելի շատ ամոթից կարելի է մեռնել.այս ուր ենք հասել? Եվ հետո էլ անզորությունից…

  • Ս. Հարությունյան

    Քանի դեռ մեր ժողովուրդը ամեն կեղտ հանդուրժում է, ամեն ինչ կարելի է սպասել։ Սրանք դեռ ծաղիկներն են։
    Անտեր երկիր ենք դառել։

  • Հետաքրքիր է, Սինգապուրում կան նման լաբորատորիաներ։ ԵՒ առհասարակ որ՞ երկրներում կան, և եթե կան , արդյոք նման վարակներ կան այդ երկրներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև