Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցցանցերի իր էջում հրապարակել է հետաքրքիր տեղեկություններ։ Նրա խոսքով, Տավուշի մարզպետարանը 35 մլն 327 հազար 700 դրամ հատկացրել է ջրհեղեղից տուժած մարդկանց վնասի փոխհատուցման համար։ Դրա հետ մեկտեղ, տարվա սկզբից Տավուշի մարզպետարանի աշխատակիցները 33 մլն 484 հազար 235 դրամի հավելավճարներ են ստացել։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունը հուլիսի 4-ին կայացրել է համար 1043-H որոշում «2024 թվականի մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետ կապված ջրհեղեղի գոտում գտնվող ֆիզիկական անձանց հասցված վնասի փոխհատուցման կարգի հաստատման մասին»։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան