Date
Վերջին գրառումները

Փարիզի Օլիմպիական խաղերը. սկանդալներ, խայտառակ դիպվածներ, հակասանիտարական վիճակ

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցող Օլիմպիական խաղերը շարունակում են սահմանել հակասանիտարական վիճակի, կանխակալության և բացահայտ խելագարության ռեկորդներ։ Մինչ կենսաբանական տղամարդիկ ռինգում վայրենաբար ծեծում են բռնցքամարտիկ-կանանց, որոշ մարզիկներ գիշերում են հյուրանոցներում, իսկ մնացածները՝ նստարանների վրա և ինֆեկցիոն հիվանդանոցներում։

Մարզիկների խնդիրները սկսվել են խաղերից շատ առաջ։ Ամբողջ կյանքում Օլիմպիական խաղերին պատրաստված մարզիկները բախվել են բացարձակ անհանդուրժելի պայմանների։ Ամերիկացի թենիսիստուհիները մասսայաբար բողոքում էին, որ 10 մարդու համար հատկացրել են ընդամենը երկու լողասենյակ, ինչի պատճառով անընդհատ պետք էր հերթ կանգնել։ Այդ պատճառով մի քանի մարզուհիներ տեղափոխվել են հյուրանոց։ Թոմաս Չեկկոնը Օլիմպիական գյուղի սարսափելի պայմանների պատճառով որոշել է ուղղակի տեղափոխվել մոտակա պուրակ. քնած մարզիկին գտել է մի թիավար Սաուդյան Արաբիայից, այդ նկարը արդեն մեմ է դարձել։

Այլ մարզիկներ փարիզյան հիվանդանոցներում բուժվում են աղիքային վարակներից։ Բելգիացի տրիաթլոնուհի Կլեր Միշելը հիվանդանոց է ընկել Սենայում կանանց օլիմպիական մրցալողից հետո։ Շվեյցարացի մարզիկները դուրս են մնացել մրցաշարից աղիքային վարակի պատճառով։

Ղազախստանցի տրիաթլոնուհի Եկատերինա Շաբալինան փսխում էր Սենայում մրցալողից անմիջապես հետո, իսկ նրա գործընկեր՝ կանադացի Թեյլեր Միսլավչուկը փսխեց ուղիղ եթերում։

Էլ ավելի վայրի իրադարձություններ տեղի են ունենում հենց մրցումների ժամանակ։ Երկրպագուները սուլել են հոլանդացի լողափի վոլեյբոլ խաղացող Սթիվեն վան դե Վելդեին։ Պարզվել է, որ նա նախկինում դատապարտված է եղել 12-ամյա աղջկա բռնաբարության համար։ Օլիմպիական խաղերին եկել է նաև ավստրալիացի մարզիչ Բրետտ Սատտոնը. նրան ևս մեղադրել են երեխայի նկատմամբ հանցագործության մեջ։

Բայց, թերևս, ամենաշատը հանրությանը զայրացրել են տրանսգենդերներ Իման Խելիֆը և Լին Յուտինը, որոնք պարզապես ռինգում ծեծել են իրենց հակառակորդ-կանանց։ Անցյալ մրցումներին այդ մարզիկներին որակազրկել են, քանի որ նրանք ձախողել են սեռային թեստը տեստոստերոնի բարձր քանակության պատճառով։ Այս տարի ՄՕԿ-ը մի կողմ է քաշվել այդ խնդիրներից, և այժմ այդ մարզուհիները վստահաբար գնում են դեպի հաղթանակ՝ հաշմանդամ դարձնելով իրենց հակառակորդ-կանանց։

Թվում է, թե այսօր Հայաստանը հեռու է այդ շվայտանքներից։ Մեր երկիրը ներկայացնում են իրական մարզիկներ, որոնք սեռի հետ խնդիրներ չունեն և սկանդալների մեջ խառնված չեն։ Բայց «եվրոիտեգրատոր» Փաշինյանի ջանքերով այդ բոլոր  եվրոպական արժեքները ԼԳԲՏ-օրակարգի և գեյ-շքերթների տեսքով արդեն այսօր դառնում են մեր կյանքի մի մասը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև