Date
Վերջին գրառումները

Փաշինյանական անվտանգություն

 | 

Հերթական անգամ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքներին։ Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կանցկացվեն «Կոբալտ-2024» հավաքները, որոնց ժամանակ դաշնակից երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարելագործեն իրենց հմտությունները։ Իսկ սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղզստանում պլանավորված են մասշտաբային «Փոխգործակցություն-2024» թիմային-շտաբային հավաքներ, «Որոնում» հատուկ հավաքներ հետախուզության ուժերով և միջոցներով, «Էշելոն-2024» հավաքներ զորքերի նյութատեխնիկական ապահովության ուժերով ու միջոցներով։ Դրանք կմիավորեն շատ մասնակիցների, այդ թվում ՆԳՆ, ազգային գվարդիաներ, հատուկ ծառայություններ, ԱԳՆ և այլ կառույցներ։ Համաձայնե՜ք, հզոր և ազդու է հնչում։ Բայց ոչ Նովոսիբիրսկ, ոչ Ղրղզստան հեծանվորդ Փաշինյանը և վատ պատմաբան Պապիկյանը ոչ ոքի չեն ուղարկի։

ՀԱՊԿ միացյալ ուժերը կմշակեն խնդիրներ նոր տակտիկական հնարքների և մարտական գործողությունների փորձի կիրառմամբ. միավորումների և զորամասերի հակաօդային պաշտպանության կազմակերպում, ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի և միջոցների կիրառում, անօդաչու թռչող սարքերի կիրառում։ Հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի ավելի ու ավելի ակտիվ կիրառումը և 44-օրյա պատերազմի տխուր փորձը՝ հայկական զինված ուժերի համար ՀԱՊԿ-ի նմանատիպ հավաքները ավելի քան ակտուալ են, անգամ կարելի է ասել կենսականորեն անհրաժեշտ են։

Բայց Նիկոլը նոր հնարքների կիրառման և դաշնակիցների փորձի փոխանակման մասին չի մտածում. նրան բացառապես սեփական իշխանության պահպանումն է հետաքրքրում։ Հենց այդ պատճառով է Փաշինյանի Կառավարությունը հերթական անգամ թքել ՀԱՊԿ-ի վրա՝ արևմտյան համակարգողների առաջ ծառայելու նպատակով, բայց դրա փոխարեն կազմակերպել է հավաքներ ԱՄՆ-ի զինվորականների հետ, որոնց ժամանակ ամերիկացիները պարզաբանել են, թե ինչպես կանխել մասսայական անկարգությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև