Date
Վերջին գրառումները

Փաշինյանիայում ամեն ինչ հանգիստ է

Վերջերս Ադրբեջանի կենտրոնական հեռուստատեսության եթերում ներկայացրել են այսպես կոչված թուրքական Իրեվան Հանրապետության հիմնը։ Այդ երաժշտական լկտիությունը նպատակաուղղված պրոպագանդայի հերթական ակտն է։ Դրա նպատակը ադրբեջանցիների աչքերում մեր երկրի բռնակցման միտքը նորմալիզացնելն է, որը Բաքուն անվանում է Արևմտյան Ադրբեջան։

Ադրբեջանական հեռուստատեսության արարքը քննադատել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ Դրա ներկայացուցիչները հայտարարության մեջ նշել են, որ Ալիևի ռեժիմը շարունակում է ոտնձգությունները Հայաստանի’ միջազգայնորեն ճանաչված երկրի տարածքի նկատմամբ։ «Հերթական անգամ պաշտոնական Բաքունիրականացնում է ադրբեջանականհասարակության «ուղեղների լվացում» ևշարունակում է հանրայնացնել ագրեսիվ, հակահայկական տրամադրությունները»,- ընդգծում են փորձագետները։

Հիշեցնենք, պաշտոնական Բաքուն արդեն մեկ անգամ չէ հայտարարում մեր երկրում ադրբեջանցիների բնակեցման մասին և անգամ սպառնում է ուժ կիրառել։ Այդ պետությունում ստեղծել են ֆեյք «Արևմտյան Ադրբեջանի Համայնք», այնտեղ աշխատում է նույնանուն հեռուստաալիք, ինչպես նաև անցկացվում են փառատոններ, որտեղ ադրբեջանական է ներկայացվում մեր պատմամշակութային ժառանգությունը։

Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները։ Բացի Փաշինյանից և նրա մտերիմ շրջապատից, էլ ո՞վ պետք է արձագանքի նման ոտնձգություններին։ Բայց մինչդեռ հասարակական գործիչները վրդովվում են, Նիկոլը համառորեն ձևացնում է, թե ոչինչ տեղի չի ունենում։

Պաշտպանե՞լ ինքնիշխանությունը։ Ինչի՞ մասին եք խոսում, չէ որ մեր թուրքական ձայնակցողը ավելի կարևոր գործեր ունի։ Իր կնոջ հետ հեծանիվ քշել, նկարահանել, ինչպես է նա տոլմա պատրաստում, տեսախցիկի առաջ անկուշտորեն թուզ ուտել և այդ տհաճ քաղցրությամբ լցնել բոլոր սոցցանցերը։ «Տնակում թաքնվել» են առաջարկում նաև Փաշինյանիայի քաղաքացիներին. զբոսնեք անվերջ փառատոններին, ալկոհոլ խմեք և ոչնչի մասին մի մտածեք։

Իսկ մինչ ժողովուրդը ուրախանում է, փաշինյանական հանցախումբը պետական սահմանի դելիմիտացիայի անվան տակ հանձնում է մեր տարածքները մի երկրի, որը մեզ ոչնչացմամբ է սպառնում։ Ընդորում, այդ խայտառակությունը այնպես է ներկայացնում, կարծես մեծ գործ է անում։ Զավեշտի՜ թատրոն։

Ինչի՞ հետ է կապված այդ ֆարսը։ Պատճառը ակնհայտ է. այժմյան հակահայկական իշխանություններին լրիվ ձեռք է տալիս իրադարձությունների այդպիսի ընթացքը։ Որպես օրինակելի թուրքական վասալ, Նիկոլը դեմ չէ, որ նրա երկիրը դառնա Արևմտյան Ադրբեջան կամ թուրքական Իրեվան Հանրապետություն։ Բայց կհամակերպվի՞ արդյոք այդպիսի իրավիճակի հետ հայ ժողովուրդը։

Comments (1)

  • Խայտառակություն ամոթ կործանում բառեր չեմ գտնում նկարագրել այն ինչ զգում եմ արժեր արդյոք ապրել այնքան որ տեսնեյի թե ինչի են վերածվել մեր երկիրն ու մարդիկ,մեկ մեկ երանի եմ տալիս էն մարդկանց որ չեն տեսնում սա…անիծվեք դուք դժոխքի անվերջ կրակներում վառվեք ու ձեր հոգիները երբեք հանգիստ չունենան ձեզ մահն անգամ երանելի թվա բայց տանջվեք ու հոգի չտաք…էս ինչ արեցիք էս չքնաղ հրաշք երկրի հետ ամոթ ամոթ արժեր ունենալ 5000 տարվա պատմություն ու կործանվել կիսագրագետ թյուրիմացության ձեռքով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև