Date
Վերջին գրառումները

Պատանի շախմատիստները մեդալներ են նվաճել

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է Պրահայում պատանի շախմատիստների շրջանում ռապիդի և արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը հայ շախմատիստների տարած հաղթանակների մասին։ Արագ շախմատի ոսկե մեդալներ են ստացել Սոֆիա Բաղրամյանը մինչև 8 տարեկան կարգում և Սոնա Կրկյաշարյանը մինչև 14 տարեկան կարգում, իսկ ռապիդում ոսկե մեդալ է նվաճել Ալեքս Սահակյանը մինչև 18 տարեկանների կարգում։ Շնորհավորու՜մ ենք։

Նաև բրոնզե մեդալ են նվաճել Սոֆիա Բաղրամյանը ռապիդում և Հայաստանի հավաքականը մինչև 10 տարեկան կարգում, որի կազմի մեջ են եղել Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջոյանը։ Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի անունից հանդես է եկել 19 շախմատիստ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև