Date
Վերջին գրառումները

Պատմական կապերը ոչ ոք չի քանդի

Իհարկե, կարելի է շարունակել խորանալ տնտեսության մեջ և հիշել այն մասին, որ Հայաստանում կուտակված ներդրումների 40%-ը ռուսական փողեր են և որ մեր գանձարան ամենաշատ հարկեր վճարում են ՌԴ-ի ընկերությունները (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նորից հարկատուների ցուցակում գրավել է առաջին տեղը 164 մլն $ գումարով, իսկ «Գազպրոմ Հայաստանը» երրորդ տեղում է  71 մլն $-ով)։ Բայց դա այժմյան խամաճիկային Կառավարությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի խանգարում արևմտյան ամբիցիաներին հաճոյանալու համար հակառուսական քաղաքականություն վարել, որի վրա արդեն ծիծաղում են նաև ոչ բարեկամ հարևանները։ Եվ բացի այդ, այդ իրավիճակից հաջողությամբ շահ են ստանում։

Չնայած Ռուսաստանի հետ ամուր կապերը Հայաստանին և նրա բնակիչներին ակնհայտ առավելություններ են տալիս, մեր իշխանությունները համառորեն հետևում են արևմտյան ղեկավարների ավերիչ ուղղությանը. նրանք ավելի ու ավելի են սադրում Մոսկվային` անելով հերթական հիմար արարքները։ Վերջին օրինակներից մեկը պատմությունը նորից գրելու փորձն էր. 8-րդ դասարանի նոր դասագրքի մեջ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում 1828 թվականին Արևմտյան Հայաստանի միավորումը Ռուսական կայսրությանը անվանել են բռնակցում։ Մենք բոլորս, իհարկե, հիշում ենք, թե ինչ է եղել իրականում։

Իրականում Ռուսաստանը փաստացի հայերին փրկել է լծից և վերադարձրել մեր նախնիների հայրենիք, որոնց երբևէ վտարել են իրանական շահերը։ Ինչը շատ կարևոր է, հետագայում դա նպաստել է ազատագրված տարածքում հայկական պետականության վերականգնմանը։ Հիշեցնենք, այդ գործընթացին օժանդակել է մեծագույն ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Երևանում տեղադրված է նրա հուշարձանը, որի գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Ալեքսանդր Գրիբոյեդովին երախտապարտ հայ ժողովրդից»։ ՌԴ ԱԳՆ կոպիտ արձագանքից հետո դասագրքի այդ հատվածը որոշել են փոփոխել։

Նաև ձեռնարկից հանել են Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը, որում տարած հաղթանակը հիմք է նախապատրաստել 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման համար։ Այն ժամանակ Էջմիածնի վանքի վանահայր Ներսես Աշտարակեցին շնորհակալություն է հայտնել «Ռուս եղբայրների մի փոքրաթիվ ջոկատին», որոնք անցել են թշնամու 30 հազարանոց բանակի միջով և հաղթել են նրանց։ Դրանով նրանք փրկել են Սուրբ սեղանը։ «Այդ մի բուռ զինվորները անմահ փառք են վաստակել, և գեներալ Կրասովսկու անունը ընդմիշտ անջինջ կմնա Էջմիածնի տարեգրությունում»,-ասել էր այն ժամանակ երախտապարտ վանահայրը։

Պետք է նշել, որ որքան էլ որ չտևի խարդախների և խաբեբաների, խամաճիկների իշխանությունը, որոնք իրենց ամբիցիաների պատճառով քայքայում են մեր երկրների բազմամյա կապերը, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունները ոչ ոք չի կոտրի։ Իսկ այդ բոլոր ստորությունների համար Նիկոլը և նրա խումբը վաղ թե ուշ պատասխա՜ն կտան։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև