Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պլանավորում է ստեղծել իրավական մեխանիզմներ պեստիցիդների ու ագրոքիմիկատների շրջանառության գրանցամատյանի վարման համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ախտորոշման և բույսերի պաշտպանության հետ կապված աշխատանքների բարելավման նպատակով Հայաստանը պատրաստ է միանալ բույսերի պաշտպանության և կարանտինի Միջազգային կոնվենցիային։
Պապոյանը նշել է, որ Հայաստանում անցկացվում են վնասակար օրգանիզմների մշտական վերահսկողություն և միջոցներ են ձեռնարկվում վտանգավոր վնասատուների, այդ թվում մոլախոտերի ու կրծողների դեմ պայքարի հետ կապված։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան