Date
Վերջին գրառումները

Պետբյուջեի ծախսերն աճել են

 | 

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատ աճել են 543 մլրդ դրամով։ Ծախսերի աճի հիմնական մասը կազմում են անվտանգության ապահովման ծախսերը. 211 մլրդ դրամ։ Նաև 46 մլրդ դրամով աճել են սոցիալական ապահովության ծախսերը, 45 մլրդ դրամով ճանապարհների ու ոռոգման համակարգերի շինարարության և վերանորոգման, 34 մլրդ դրամով կրթության, 33 մլրդ դրամով համայնքների սուբսիդավորման ծախսերը։

Ֆինանսների նախարարությունը սկսել է մյուս գերատեսչությունների համար խորհրդատվություններ անցկացնել պետական գնումների կազմակերպման հարցերով։ Այդ միջոցառումների արդյունքում բիզնեսը սկսել է ավելի շատ հետաքրքրվել պետական գնումներով. 2023 թվականին միջինը գնումներին մասնակցել է 2,2 ընկերություն 2022 թվականի 1,9-ի համեմատ։ Սակայն գնումների հաղթողները հաճախ ձգձգում են մատակարարումները կամ նրանց մատուցած ծառայությունները չեն համապատասխանում որակի չափանիշներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Նորություններ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»

© «hratap.org».

Վերև