Հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հոկտեմբերի 8-ին երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Երևանում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Համերգին կմասնակցի նաև Operalia 2022 մրցույթի հաղթող Ջուլիանա Գրիգորյանը։
Կհնչեն հայտնի օպերաների արիաներ ու դուետներ և այլ երաժշտական ստեղծագործություններ։ Պլաչիդո Դոմինգոն ձայնագրել է ավելի քան 100 օպերային ներկայացումներ, ալբոմներ ու դուետներ։ Բացի այդ նա մասնակցել է «Երեք տենոր» նախագծին Լուչանո Պավարոտիի և Խոսե Կառերասի հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Hratap Lurer»
© «hratap.org».
Թողնել պատասխան